Բաբեթ Պետեր
Բաբեթ Պետեր (գերմ.՝ Babett Peter, մայիսի 12, 1988[1][2], Oschatz, Լայպցիգ, Արևելյան Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս պաշտպանի դիրքում։ Աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի չեմպիոն (2009), ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008)[3]։
Քաղաքացիությունը | Գերմանիա և Արևելյան Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 12, 1988[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Oschatz, Լայպցիգ, Արևելյան Գերմանիա | ||
Հասակ | 171 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Պետերը սկսել է ֆուտբոլ խաղալ տարրական դպրոցում։ 9 տարեկանում արդեն հանդես է եկել «Օշաց» երիտասարդական թիմում։ Ավելի ուշ տեղափոխվել է «Լոկոմոտիվ» (Լայպցիգ)։ 2005/06 մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է «Տուրբինե» ֆուտբոլային ակումբ, որի կազմում հանդես է եկել մինչև 2012 թվականը։ 2012-2014 թվականներին խաղացել է «Ֆրանկֆուրտ» ակումբի կազմում։ 2014 թվականին տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»։ Իր ակումբային կարիերայի ընթացքում ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթողի, Գերմանիայի հնգակի չեմպիոնի, Գերմանիայի կրկնակի գավաթակրի տիտղոսներ[4]։
Հավաքականում խմբագրել
2003 թվականից ելույթ է ունեցել Գերմանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2006 թվականի մարտի 9-ին իր նորամուտն է նշել հիմնական ազգային հավաքականում՝ Ֆինլանդիայի դեմ խաղում։ Նա իր առաջին գոլը խփել է 2010 թվականի մարտի 1-ին Չինաստանի հավաքականի դեմ խաղում[5]
Գոլեր հավաքականում խմբագրել
Բաբեթ Պետերի գոլերը Գերմանիայում[5] | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
1. | 2010 մարտի 1 | Ֆարու, Պորտուգալիա | Չինաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքական | 4-0 | 5-0 | Ալգարվեի գավաթ |
2. | 2011 նոեմբերի 19 | Վիսբադեն, Գերմանիա | Ղազախստանիի կանանց ֆուտբոլի ազգային հավաքական | 13-0 | 17-0 | Եվրոպայի առաջնություն 2013 |
3. | 14-0 | 17-0 | ||||
4. | 17-0 | 17-0 |
Անձնական կյանք խմբագրել
Ներկայումս հարաբերությունների մեջ է ամերիկացի ֆուտբոլիստ Էլլա Մասարի հետ[6]։ 2020 թվականին սեպտեմբերին Մասարը տղա է լույս աշխարհ բերել[7]։ Բաբեթ Պետերը Մասարի հետ ամուսնացել է 2022 թվականի հուլիսի 22-ին[8]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Ակումբային
- ՈՒԵՖԱ-ի չեմպիոնի լիգայի հաղթող (1)՝ 2009/10
- Գերմանիայի առաջնության հաղթող (5)՝ 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11, 2011/12
- Գերմանիայի գավաթի հաղթող (2)՝ 2005/06, 2013/14
- Հավաքականում
- Աշխարհի առաջնության հաղթող (1)՝ 2007
- Եվրոպայի առաջնության հաղթող (1)՝ 2009
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1)՝ 2008
- Ալգարվեի գավաթի հաղթող (3)՝ 2006, 2012, 2014
- Եվրոպայի առաջնության հաղթող (մինչև 19 տարեկանների) (1)՝ 2006
- Անհատական
- Արծաթե դափնու տերև[9]
- Ֆրից Վալտերի ոսկե մեդալ[10]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ «Nationalspielerin Babett Peter». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Framba: Babett Peter». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 5,0 5,1 «Players Info Peter». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «K-Word #333: Neues aus der Lesbenwelt». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «The harrowing and hopeful story of the footballing couple who beat the odds». theathletic.com. 2020 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «7.21.2022. This day will forever be ours». Twitter.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Anja Mittag und Babett Peter erhalten "Silbernes Lorbeerblatt" Արխիվացված 2014-08-12 Wayback Machine Արխիվացված 12 Օգոստոսի 2014 թվականին.
- ↑ «BIOGRAFIE VON BABETT PETER». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Официальный фан-сайтԱրխիվացված 2011-07-18 Wayback Machine
- Профиль Бабетт Петер на сайте UEFA.comԱրխիվացված 2014-08-09 Wayback Machine
- Профиль Бабетт Петер на сайте Немецкого футбольного союзаԱրխիվացված 2014-08-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբեթ Պետեր» հոդվածին։ |