Արամ Բաբայան

հայ բանասեր, մատենագետ
(Վերահղված է Բաբայան Արամից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Սահակի Բաբայան (1904, Փայաջուկ - 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, մատենագետ։

Արամ Բաբայան
Ծնվել է1904
ԾննդավայրՓայաջուկ
Մահացել է1982
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանասեր և մատենագետ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավատնտեսագիտության ֆակուլտետը (1928 թվական), Մոսկվայի բարձրագույն մատենագիտական դասընթացները։ Մշակել է հայկական գրադարանային տերմինաբանություն։

1950 թվականին լույս են տեսել Բաբայանի «Գրադարանային տերմինների բառարան, ռուս–հայերեն, հայ–ռուսերեն», 1959 թվականին՝ «Շիլլերը հայ գրականության մեջ և թատրոնում», 1963 թվականին՝ «Հայ գիրքը և տպագրությունը», 1969 թվականին՝ «Լրացումներ և փոփոխություններ տպագիր երկերի նկարագրության միասնական կանոնների մեջ» և այլ աշխատություններ, «Հեղինակային աղյուսակներ։ 1977 թվականին Երկանիշ և եռանիշ» ձեռնարկը։

1955 թվականին խմբագրել է «Տպագիր երկերի նկարագրության միասնական կանոններ» մատենագիտական գիրքը, 1965 թվականին՝ «Հայաստան» երկրագիտ-հայագիտական տարեգիրքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։