Ա. Ս. Պուշկինի անվան երկաթուղայինների մշակույթի պալատ
Ա. Ս. Պուշկինի անվան երկաթուղայինների մշակույթի պալատ (ռուս.՝ Дворец культуры железнодорожников имени А. С. Пушкина), համերգային դահլիճ Սամարայում՝ Լև Տոլստոյի փողոցի 94 հասցեում։
Տեսակ | մշակութային ժառանգություն, թատրոն, տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սամարա |
Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ |
Անվանված է | Ալեքսանդր Պուշկին |
Բացված | 1905[1] |
Իրադարձություններ | հրդեհ[1] |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ և Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Շենքը համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ (№ 6310032000):
Պատմություն
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
«Պուշկինի անվան Ժողովրդական թատրոն»։ Շինության լուսանկարը նախնական տեսքով | |
Շինության ներկայիս տեսքը |
Ճարտարապետ Ֆիլարետ Զասուխինի նախագծով[2] 600 տեղանոց թատերական դահլիճով Ժողովրդական տան կառուցման որոշումը Ժիգուլևյան գարեջրի գործարանի տիրոջ Ալֆրեդ Ֆոն Վականոյի հոգաբարձությամբ և միջոցներով, կայացվեց 1898 թվականին։ Քաղաքային դումայի անդամ Ա. Ա. Սմիրնովը առաջարկեց տանը տալ Ալեքսանդր Պուշկինի անունը, իսկ 1903 թվականին կայացավ հանդիսավոր բացումը։
Շինարարության ավարտից մի քանի ամիս անց «Պուշկինյան տան» պատշգամբում տեղադրվեց պոետի գիպսե կիսանդրին, որի հեղինակն էր ինքնուս նկարիչ Վադիմ Ռեյտլինգերը։ 1926 թվականի վերակառուցման ժամանակ կիսանդրին հանեցին և վերադարձրին իր տեղը միայն 1999 թվականին՝ պոետի ծննդյան 200-ամյակին։
Խորհրդային տարիներին Ժողովրդական տունը վերանվանվեց 1905 թվականի հեղափոխության անվան ակումբի։ 1983-1987 թվականներին Միխայիլ Մակրիդինի և Սերգեյ Միշինի նախագծով շինությունը վերակառուցվեց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ Наталья Басс Самара, губерния и её зодчие. Информационное агентство «Самара & губерния»
Արտաքին հղումներ
խմբագրել- Пушкинский народный дом на сайте Региональной ассоциации архитекторов
- 20 лучших зданий самарского модерна. 5 Пушкинский народный дом «СамКульт»
- Татьяна Малюга 109 лет назад: в Самаре состоялось открытие Пушкинского народного дома Արխիվացված 2017-05-24 Wayback Machine «Тольятти онлайн», 21.12.2012