Աֆղանստանում մարտական գործողությունների մասնակիցների հուշարձան (Մոզդոկ)

հուշարձան Մոզդոկում

Աֆղանստանում մարտական գործողությունների մասնակիցների հուշարձան (ռուս.՝ Памятник участникам боевых действий в Афганистане), հուշարձան Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Մոզդոկ քաղաքում։ Նվիրված է 1979-1989 թվականների աֆղանական պատերազմին մասնակցած զինծառայողներին[1]։ Տեղադրված է Մոզդոկի Ռոստովյան փողոցում` Ինտերնացիոնալիստ զինվորների անվան պուրակում[2]։

Աֆղանստանում մարտական գործողությունների մասնակիցների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոզդոկ
Շինության ձևհուշահամալիր
Ներկա վիճակԿանգուն

Հասցեն՝ Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, ք. Մոզդոկ, Ռոստովյան փողոց[1], Ինտերնացիոնալիստ զինվորների անվան պուրակ[2]։ Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 810 մետր է[1]։

Պատմություն

խմբագրել

Հյուսիսային Օսիայի ավելի քան 1200 բնակիչներ պատվով կատարել են իրենց ինտերնացիոնալ պարտքը Աֆղանստանում։ Նրանցից 56-ը զոհվել են։ Շատերը վնասվածքներ են ստացել` դառնալով հաշմանդամ։ Հանրապետությունում ապրող աֆղանական պատերազմի 800 մասնակիցներից ավելի քան 60-ը պարգևատրվել են «Կարմիր աստղ» շքանշանով, ավելի քան 70-ը` «Խիզախության համար» մեդալով, իսկ ավելի քան 50-ը` «Մարտական ծառայության» մեդալով։ Աֆղանստանում զոհվել է Մոզդոկի շրջանի 8 բնակիչ։ Նրանց անունները փորագրված են ինտերնացիոնալիստ զինվորների հուշարձանի մոտ գտնվող մարմարե սալիկների վրա[1]` մայոր Վ. Գ. Լոտիև, լեյտենանտներ Տ. Ա. Ժիդաև և Ա. Պ. Շինկարենկո, կրտսեր սերժանտներ Գ. Ա. Խայդանով և Ա. Տ. Շամուրզաև, շարքայիններ Ա. Ա. Ռևվո, Ս. Ա. Կրայուշկին, Վ. Լ. Սեմյոնով[2]։

Նկարագրություն

խմբագրել

Աֆղանստանում մարտական գործողությունների մասնակիցների հուշարձանն ունի մարդու ձեռքի տեսք. մի կողմից դիտելիս երևում է ափի վրա դրված նռնակ, իսկ հակառակ կողմից ափին մարդու սիրտ է[1][3]։

Ամեն տարի փետրվարի 15-ին` Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերելու օրը, Մոզդոկի Ինտերնացիոնալիստ զինվորների անվան պուրակում հավաքվում են քաղաքի բնակիչներն ու հյուրերը` հարգելու նրանց հիշատակը, ովքեր չեն վերադարձել այդ պատերազմից։ Այս օրը նշում են ինչպես պատերազմի մասնակից վետերանները, այնպես էլ նրանց զոհված ընկերների հարազատները[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памятник Участникам боевых действий в Афганистане».
  2. 2,0 2,1 2,2 2,3 «МОЗДОК – АФГАНИСТАН. ВОЗВРАТА НЕТ?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  3. «ПАМЯТНИК ВОИНАМ-АФГАНЦАМ».