Նիկոլայ Աֆանասևսկի (ռուս.՝ Николай Николаевич Афанасьевский, հոկտեմբերի 1, 1940(1940-10-01), Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 23, 2005(2005-06-23), Վարշավա, Լեհաստան), ռուս դիվանագետ։

Նիկոլայ Աֆանասևսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 1, 1940(1940-10-01)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր հունիսի 23, 2005(2005-06-23) (64 տարեկան)
Վախճանի վայր Վարշավա, Լեհաստան
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Պատվո շքանշան

Կենսագրություն խմբագրել

1964 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1964 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1964-1966՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից[1]։
  • 1966-1976՝ Լեզվաբանական ապահովման դեպարտամենտի, իսկ հետո՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Եվրոպական առաջին բաժնի աշխատակից։
  • 1973-1975՝ ԵԱՀԽ Եզրափակիչ ակտի նախապատրաստման վերաբերյալ բանակցություններում ԽՍՀՄ պատվիրակության փորձագետ, խորհրդական։
  • 1976-1979՝ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար, խորհրդական։
  • 1979-1983՝ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1983-1986՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Եվրոպական առաջին բաժնի վարիչի տեղակալ։
  • 1986-1990՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Եվրոպական առաջին բաժնի վարիչ։
  • 1990-1992՝ Բելգիայի Թագավորությունում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1992-1994՝ Բելգիայի Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1994-1998՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ։
  • 1998 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2002 թվականի փետրվարի 20-ը եղելէ Ֆրանսիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2020 թվականի փետրվարի 23-ից՝ Լեհաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1990 թվականի հուլիսի 24)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել