Աքսել Կաբու

Ֆրանսիայում ապրող կամերունցի ժուռնալիստ

Աքսել Կաբու (ֆր՝. Axelle Kabou 1955[1][2], Դուալա, Կամերուն), Ֆրանսիայում ապրող կամերունցի ժուռնալիստ, որի ուշադրության կենտրոնում զարգացմանը ցուցաբերվող աջակցության հարցերն են։

Աքսել Կաբու
Ծնվել է1955[1][2]
ԾննդավայրԴուալա, Կամերուն
Մասնագիտությունլրագրող, սոցիոլոգ և գրող
Քաղաքացիություն Կամերուն

Կենսագրությունը, գործը խմբագրել

Աքսել Կաբուն ուսումնասիրել է տնտեսագիտություն ու հաղորդակցման հմտություններ, երկար տարիներ աշխատել է որպես զարգացման քաղաքականության հարցերով խորհրդական։ Նրան ճանաչում, համբավ է բերել 1991 թվականին հրատարակած և բուռն բանավեճերի տեղիք տված իր Et si l'Afrique refusait le développement? («Եվ եթե Աֆրիկան հրաժարվի զարգանա՝լ») գիրքը, որտեղ ցավով նկատում է ու սուր քննադատության ենթարկելով՝ պնդում, որ աֆրիկացիներն ու նրանց ընտրյալ խավը ցանկություն ու կամք չեն դրսևորում իրենց մայրցամաքը զարգացնելու հենց միայն իրենց ուժերով, առանց դրսի օգնության։ Ներկայումս կան մի ամբողջ շարք աֆրիկացի մտավորականներ (ինչպես, օրինակ, Ռոժե Տագրին, Ժորժ Էյիտեյը, Էնդրյու Մվենդան), ովքեր այդ հարցում համամիտ են Կաբուին։ Սակայն կան նաև հեղինակություն ունեցող ընդդիմախոսներ (ի դեպ, վերջիններիս թվում է նաև Գերմանիայի Դաշնության զարգացման նախարար Բրիգիտե Էռլերը[3]):

Կաբուն քննադատում է տեղական իշխանությունների թե՛ միամտությունը և թե՛ փոխարինող գործակալի դերի ստանձնումը նրանց կողմից։ Նա կարծում է, որ տեղական իշխանությունների մեղքի զգալի բաժինը կա այն բանում, որ բոլոր դեպքերում հանցագործները միշտ ուրիշներն են, իսկ զոհերը՝ միշտ աֆրիկացիները, և պանծացման ու մեղադրանքի ծեսը, սովորական դարձած արարողակարգը իրար է շաղկապում սևամորթ ընտրախավին և սատարող-աջակցող-օգնող սպիտակամորթներին[4]։

Աշխատություններ խմբագրել

  • Axelle Kabou, Et si l'Afrique refusait le développement ?, L'Harmattan, 1991, 207, ISBN 978-2738408938
  • Axelle Kabou, Comment l'Afrique en est arrivée là ?, L'Harmattan, 2010, 426, ISBN 978-2296104686

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
  3. Brigitte Erler: Tödliche Hilfe Bericht von meiner letzten Dienstreise in Sachen Entwicklungshilfe. Hayit Diskurs, ISBN 3-87322-081-4.
  4. Bartholomäus Grill: Bringt den weißen Mann zurück! Afrikas Frust mit seinen Helfern: Die einen wünschen sich neue Kolonialherren, die richtig aufräumen. Die anderen würden sie am liebsten hinauswerfen. In: Die Zeit 01/2006, S. 23.

Աղբյուրներ խմբագրել

  • « L'Afrique au xxie siècle : une conversation de bistrot » [archive], La gazette de Dakar, 11 novembre 2011 (consulté le 7 janvier 2012)
  • « Axelle Kabou » [archive], Librairie Dialogue.fr (consulté le 7 janvier 2011)

Գրականություն խմբագրել

  • Lilyan Kesteloot, « Axelle Kabou », in Anthologie négro-africaine. Histoire et textes de 1918 à nos jours, EDICEF, Vanves, 2001 (nouvelle éd.)

Արտաքին հղումներ խմբագրել