Արևմուտք (հանդես)

հանդես

«Արևմուտք», կիսամսյա հանդես։

Արևմուտք
արմտ. հայ.՝ Արեւմուտք
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՍտեփան Ոսկանյան
Հիմնադրվել էհունվարի 1, 1859
ՀիմնադիրՍտեփան Ոսկանյան
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել է1865

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1859, 1864–1865 թվականներին Փարիզում։ Խմբագիր՝ Ստեփան Ոսկանյան (Ոսկան)։

Ունեցել է ժողովրդավարական դիրքորոշում, պամֆլետներով և հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել ազգային առաջընթացը խոչընդոտող գործիչների դեմ։

Մեծ տեղ է հատկացրել հայ գեղարվեստական գրականությանը, ընդարձակ գրախոսական է տպագրել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մասին, թարգմանաբար հրատարակել ֆրանսիացի գրողների գործեր։

Նպաստել է հայ երգարվեստի զարգացմանը, հրատարակել է երգերի տեքստեր։

Զետեղել է նյութեր արևմտահայերի Ազգային սահմանադրության (1860) վերաբերյալ, համակրանքով արտահայտվել «Հիւսիսափայլի» և Միքայել Նալբանդյանի, ազատագրական պայքարի հույն և իտալացի հերոսների՝ հատկապես Ջուզեպպե Գարիբալդիի մասին։

«Արևմուտք» նշանակալի դեր է ունեցել աշխարհաբարի զարգացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։