Արևիկ Ջիվանի Անդրյան (մայիսի 1, 1966, Խրամորթ (Արցախ Ասկերանի շրջան)), բուժքույր։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (19851985-1992 թվականներին աշխատել է Սումգայիթում։ Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկաներում, 1992 թվականից՝ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում։ 1992-1994 թվականներին բժշկասանիտարական կամավորական ջոկատների կազմում Ստեփանակերտի կենտրոնական և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում առաջին բժշկական օգնություն է ցույց տվել վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։