Արևելքի սարսափները
Արևելքի սարսափները, 1923 թվականին Կարել Հանսայի (չեխ․՝ Karel Hansa) Բերոունում հրատարակած գիրքն է, որտեղ ընթերցողի դատին է հանձնել հայ ժողովրդի պատմությանն ու ցեղասպանությանը նվիրված իր ուսումնասիրությունները։
Արևելքի սարսափները չեխ․՝ Hrůzy východu | |
---|---|
Հեղինակ | Կարել Հանսա |
Տեսակ | հրատարակություն |
Բնօրինակ լեզու | չեխերեն |
Էջեր | 154 |
Հրատարակման վայր | Բերոուն |
Հրատարակման տարեթիվ | 1923 |
OCLC | 28185525 |
Թվային տարբերակ | kramerius5.nkp.cz/uuid/uuid:b7fbccde-2cb7-4274-9210-a49f58949902 և krameriusndk.nkp.cz/search/handle/uuid:409df250-06e2-11ea-a20e-005056827e51 |
Հեղինակ
խմբագրելԿարել Հանսան ծնվել է Կարել և Ժոզեֆինա Հանսաների ընտանիքում, ունեցել է ավստրիական և չեխական ծագում։ 1922 թվականին նա ճանապարհորդել է Մերձավոր Արևելքի երկրներով՝ Ստամբուլից նավով ուղևորվել է Զմյուռնիա (Իզմիր), ապա՝ Բեյրութ և Հալեպ։ Հանդիպելով փողոցներում և վրաններում ապրող հայ գաղթականների՝ ականատես է եղել նրանց թշվառ վիճակին և կրած տառապանքներին։ Հալեպում Կ. Հանսան ծանոթանում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության գործունեությանը և ոգևորվում նրա ծավալած մարդասիրական աշխատանքով։ Նա միանում է ութ հազար հայ որբերին Սիրիա տեղափոխելու կազմակերպության ծրագրին։
Բովանդակություն
խմբագրելԿարել Հանսան (1880-1951)։ 1922 թ. իր դեպի արևելք կատարած ճանապարհորդության ժամանակ Հալեպում և Բեյրութում հանդիպելով փողոցներում և վրաններում ապրող հայ գաղթականներին՝ խորը հոգեկան ապրումներ է ունենում՝ տեսնելով նրանց թշվառ վիճակը և կրած տառապանքները։ Հալեպում նա առաջին անգամ ծանոթանում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության (Near East Relief) գործունեությանը։ Հայրենիք վերադառնալուն պես, ստեղծում է ՙՀայ որբերի օգնության Հանսայի ֆոնդ՚ հիմնադրամը, որը գործել է Չեխոսլովակիայի ՙԿարմիր խաչին՚ կից[1]։ Արևելքի սարսափներ՚ գիրքն Հայերի վերաբերյալ Հանսայի հրատարակած առաջին աշխատությունը՝ է, որը ժամանակակիցների շրջանում մեծ աղմուկ է հանել և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական գրաքննության կողմից մտցվել արգելված գրականության ցանկը։ Գիրքը, որը տպագրվել է հեղինակի սեփական միջոցներով, նվիրված է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին՝ սկսած վաղնջական ժամանակներից մինչև 20-րդ դարի 20-ական թթ.։ Աշխատության ամենաարժեքավոր մասը նվիրված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Թուրքիային և այնտեղ բնակավող հայերին։ Կ. Հանսան ցավով գրում է հայերի բռնագաղթի և կոտորածների մասին՝ ներկայացնելով նրանց թվաքանակը իր կողմից կազմած աղյուսակներում՝ ըստ բնակության վայրերի՝ մինչ ցեղասպանությունը և դրանից հետո։ Հեղինակը գրքի վերջում ներկայացնում է 1920-ական թթ սկզբի մամուլի գնահատակնները Հայկական հարցի և կոտորածների նկատմամբ, նաև աղյուսակներով տալիս՝ իբրև ցեղասպանության հետևանք, ամբողջ աշխարհով տարածված հայերի թիվը։ Գրքի հարուստ նյութը ուղեկցվում է մոտ 60 լուսանկարներով, որոնց մի մասը նա լուսանկարել էր դեպի արևելք կատարած իր ճամբորդության ընթացքում։ Հեղինակի նախաձեռնությամբ գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվեց «Հայ որբերի օգնության Հանսայի» ֆոնդ՚ին։
Քաղվածքներ գրքից
խմբագրել2006 թվականին «Արևելքի սարսափներ» արժեքավոր աշխատությունը վերահրատարկվեց Չեխիայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hruzy Vychodu Armenie, Karel Hansa, 1923, Beroune