Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն

Հովհաննես Թումանյանի քառյակ

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, որը գրվել է 1919 թվականի նոյեմբերի 21-ին[1]։

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1919
ՎիքիդարանԱրևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն

Պատմություն խմբագրել

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է երեք ինքնագիր։ Առաջին անգամ ստեղծագործությունը տպագրվել է Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 25֊րդ էջում, Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 499-րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 56-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 210-րդ էջում։ Ստեղծագործությունն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հովհաննես Թումանյան․ Քառյակներ». matyan.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  2. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 522.