Արքունական տուն (ֆիլմ, 1930)
«Արքունական տուն» (անգլ.՝ The Big House; թարգմանության այլ տարբերակը՝ «Մեծ տուն»)՝ սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Ջորջ Ու. Հիլլի՝ 1930 թվականին թողարկված դրամատիկ թրիլերը։ Գլխավոր դերերում ներգրավված են Ռոբերտ Մոնտգոմերին, Չեստեր Մորրիսը և Ուոլլես Բիրին։
Արքունական տուն անգլ.՝ The Big House | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, քրեական ֆիլմ, ֆիլմ բանտի մասին և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1930 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջորջ Ու. Հիլլ |
Պրոդյուսեր | Իրվինգ Թալբերգ |
Սցենարի հեղինակ | Ֆրենսիս Մարիոն, Մարտին Ֆլավին, Ջոզեֆ Ֆարնեմ և Լենոքս Ռոբինսոն |
Դերակատարներ | Ուոլես Բիրի, Ռոբերտ Մոնտգոմերի, Լյուիս Սթոուն, Չեսթեր Մորիս, Ջորջ Ֆ․ Մերիոն, Քլեր ՄակԴաուել, Նոյ Բիրի կրտսեր, Դևիթ Ջենինգս, Ջ. Ս. Նաջենթ, Կառլ Դեյն, Լեյլա Հայմս, Մեթյու Բեց, Ռոբերտ Էմեթ Օ'Քոնոր և Թոմ Ուիլսոն |
Երաժշտություն | Լուիս Սիլվերս |
Մոնտաժ | Բլանշ Սյուել |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 88 րոպե |
The Big House (1930 film) Վիքիպահեստում |
Ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» չորս արձանիկների «Լավագույն ֆիլմ», «Տղամարդու լավագույն դեր» (Ուոլլես Բիրի), «Լավագույն սցենար» (Ժոզեֆ Ֆարնեմ, Մարտին Ֆլևին, Ֆրենսիս Մարիոն և Լեննոքս Ռոբինսոն՝ հաղթանակած) և «Լավագույն ձայն»,(Դուգլաս Շիրեր՝ հաղթանակած)[1]։
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ, գեղեցիկ, բայց հիմար Քենթը (Ռոբերտ Մոնթհոմերի) ոչ սթափ վիճակում նստում է ավտոմեքենայի ղեկին և մարդ է սպանում։ Դատավճիռը լինում է 10 տարվա ազատազրկումը։ Նրան տեղավորում են գերլեցուն բանտում, որը նախատեսված էր 1800 մարդու համար, մինչդեռ այստեղ իրենց պատիժն էին կրում 3000 դատապարտյալներ։ Քենթին նետում են տեղի հեղինակություններ Մորգանի (Չեստեր Մորրիս) և Բուտչի (Ուոլլես Բիրի) բանտախուց, վերջիններս էլ նրան համոզում են կազմակերպել «դարի փախուստը»….
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ռոբերտ Մոնտգոմերի | Քենթ Մարլոու |
Չեստեր Մորրիս | Մորգան |
Ուոլլես Բիրի | Բուտչ Շմիդտ |
Լյուիս Սթոուն | Ջեք Ֆարել |
Լեյլա Հայամս | Էնն |
Ջորջ Ֆ. Մարիոն | Փոփ |
Ջ.Ս. Նաջենտ | Միստր Մարլոու |
Կառլ Դեյն | Օլսեն |
Մետյու Բետց | Գոֆեր |
Կլեպ ՄակԴաուել | Տիկին Մարլոու |
Ստեղծում
խմբագրելԲուտչի դերում սկզբնապես նախատեսել էին Լոն Չեյնիին, ով հասցրեց նույնիսկ նկարահանվել մի քանի տեսարաններում։ Դերասանի անակնկալ մահը խափանեց նկարահանող խմբի բոլոր պլանները, և Բուտչի դերը վստահվեց Ուոլլես Բիրիին[2]։ Բիրիի դերը ծաղրապատճենվել է «Մերկ ատրճանակ 33 ⅓. Վերջին վիրավորանքը» ֆիլմում լեսլի Նիլսենի կողմից[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The 3rd Academy Awards (1930) Nominees and Winners». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 2,0 2,1 Trivia
Արտաքին հղումներ
խմբագրել- «Արքունական տուն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքունական տուն (ֆիլմ, 1930)» հոդվածին։ |