Արքայադուստր Ավրորան
Արքայադուստր Ավրորան (ֆր.՝ Aurore), ֆիլմ-հեքիաթ՝ բալետի տարրերով, որը նկարահանվել է 2006 թվականին, ֆրանսիացի ռեժիսոր Նիլս Տավերնեի կողմից։ Վարձույթի է հանվել 2006 թվականի դեկտեմբերին[1][2]։
Արքայադուստր Ավրորան ֆր.՝ Aurore | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | պարային ֆիլմ |
Թվական | 2006 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Նիլս Տավերնիե |
Դերակատարներ | Կարոլ Բուկե, Քարոլին Կարլսոն, Ֆրանսուա Բերլեան, Kader Belarbi?, Մարգո Շոտելիե, Մոնիկ Շոմետ, Նիկոլյա լը Ռիշ, Տիբո դե Մոնտալեմբեր և Yann Bridard? |
Տևողություն | 95 րոպե |
Սյուժե
խմբագրելՄի թագավորությունում, որտեղ խստորեն արգելված էր պարելը, ապրում էր երիտասարդ արքայադուստր Ավրորան։ Չնայած հոր արգելքին, նա անընդհատ պարում էր իր փոքրիկ եղբոր՝ Սոլյալի համար։ Թագավորությունում խանդիրներ կային, և թագավորությունը փլուզումից փրկելու համար թագավորն ստիպված է լինում իր դստեր համար ունևոր ամուսին փնտրել։ Նա երեք պարահանդես է կազմակերպում և Ավրորային ներկայացնում անդրծովյան արքայազներին։ Սակայն արքայադուստրը սիրահարվում է գեղեցիկ և ռոմանտիկ նկարչին, որը տաղանդից բացի ոչինչ չուներ։ Թագավորի հրամանով և նախարարի առաջարկով նկարիչը ձերբակալվում է և երբ փախչելու փորձ է անում, նրան գիշերային անտառում հալածում են շները։ Այդ ժամանակ Ավրորային օգնում է փերին, որին մի ժամանակ փրկել էին փոքրիկ արքայազն ու արքայադուստրը. աղջիկը պարի օգնությամբ երեք անգամ տեղափոխվում է «երևակայական աշխարհ», որտեղ կրկին հանդիպում է իր նկարչին, և երրորդ անգամ այլևս հետ չի վերադառնում։ Հասունացած արքայազնն ինքն է նկարիչ դառնում, ձեռքն է վերցնում նկարակալն ու ներկապնակը և գնում է աշխարհով մեկ գեղեցկությունը որոնելու։
Դերերում
խմբագրել- Մարգո Շատելյե՝ Ավրորա
- Ֆրանսուա Բեռլեան՝ Թագավոր
- Կարոլ Բուկե՝ Թագուհի
- Նիկոլյա Լե Ռիշ՝ Նկարիչ
- Մոլիկա Շոմետ՝ Կլոտիլդա
- Տիբո դե դե Մոնտալեմբեր՝ Թագավորի խորհրդատու
- Կադեր Բելարբի՝ Արքայազն Աբբդալահ
- Յանն Բրիդարդ՝ Արքայազն Նևշատելե
- Յուտակա Տակէի՝ Արքայազն Տհանգ Կայ
- Կարոլին Կարլսոն՝ Պարուհի
Արձագանքներ
խմբագրելԸստ Անդրեյ Պլախովի՝ «Կոպտացած ու պարզունակացված ֆրանսիական կինոյում վաղուց նմանատիպ ֆիլմեր չէին նկարահանվել։ «Արքայադուստր Ավրորան» մեծապես հիշեցնում է Ժակ Դեմիի երգող ու պարող ֆիլմերը, ոչ այնքան «Շերբուրյան հովանոցներն» ու «Աղջիկները Ռոշֆորից», որքան Շառլ Պերոյի «Էշի կաշին» հեքիաթի էկրանավորումը։ Ինքը ռեժիսորը՝ իր ֆիլմն անվանում է «քաղաքական ակտ», և այս խոսքերը կարելի է թողնել հեղինակի խղճի վրա, քանի որ «Արքայադուստր Ավրորան», ի տարբերություն համանուն հածանավի, ոչ թե հեղափոխության է ձգտում, այլ պարզապես արտահայտում է գեղեցկության ձգտումը»[3]։
Անաստասիա Բելոկուրովան (InterMedia) նշել է. «Այս նկարում ամեն ինչ տարօրինակ է. լրջությունը, որով Նիլս Տավերնեն նկարահանում է իր պատմությունը, փոքր-ինչ մեծական է երեխաների համար, սակայն փոքր-ինչ մանկական է մեծահասակների համար, մանրակրկտորեն վերականգնված կլասիցիզմը, որը հատուկ չէ մեր դարաշրջանին, հերոսների երկխոսությունները, որոնք կարծես մեր ժամանակներում են հայտնվել խորհրդային «Հեքիաթին հյուր» հաղորդումից։ Ընդհանրապես հասկանալի չէ, թե որ լսարանի համար է նախատեսված ֆիլմը, ինչպիսի զգացմունքներ է ունենում մարդը այս ֆիլմը դիտելուց հետո։ Ֆիլմը վիզուալ առումով շատ գեղեցիկ է, սակայն այս գեղեցկությունը նման է դեկորի կամ գեղանկարչության գեղեցկության, այն բացարձակ անիրական է»[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сегодня в кинотеатре «35мм» начались показы нового французского фильма «Принцесса Аврора» — Новости — Эхо Москвы, 23.12.2006
- ↑ Кароль Буке: “Всем галантным мужчинам уже за восемьдесят” - МК
- ↑ Балетный плод сладок — Газета Коммерсантъ № 245 (3576) от 29.12.2006
- ↑ https://www.intermedia.ru/news/185453