Արփիկ Միսաքյան

ֆրանսահայ լրագրող

Արփիկ Շավարշի Միսաքյան (ֆր.՝ Arpik Missakian, փետրվարի 1, 1926(1926-02-01)[1], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - հունիսի 19, 2015(2015-06-19)[1], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսահայ լրագրող, հրապարակախոս, «Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր (1957-2009)։

Արփիկ Միսաքյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1926(1926-02-01)[1]
ԾննդավայրՓարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]
Մահացել էհունիսի 19, 2015(2015-06-19)[1] (89 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունլրագրող և գլխավոր խմբագիր
ԱշխատավայրԱրաջ
Ծնողներհայր՝ Շավարշ Միսաքյան
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
 Arpik Missakian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Արփիկ Միսաքյանը ծնվել է 1926 թվականին Փարիզում[2], դաշնակցական մտավորական, խմբագիր, «Յառաջ» օրաթերթի խմբագիր Շավարշ Միսաքյանի ընտանիքում[2]: Հայերեն սովորել է ընտանիքում, ինչպես նաև ներկա է գտնվել Փարիզում ապրող կամ այցելող հայ մտավորականների շրջանում, ամրապնդել կապերը Ֆրանսիայի հայկական սփյուռքի հետ[2]:

1957 թվականին, հոր մահից հետո, դարձել է «Յառաջ» օրաթերթի խմբագիրը մինչև 2009 թվական։ Ունենալով ֆրանսիական կրթություն, Արփիկ Միսաքյանը մերժել է թերթը կիսով ֆրանսերեն լույս ընծայելու հորդորները։ 1976 թվականից հրատարակվել է նաև օրաթերթի «Միտք և արվեստ» միամսյա հավելվածը[3]։

  Ես հավատարիմ կմնամ հորս նվիրական սկզբունքին։ Պիտի շարունակեմ հայերեն հրատարակել թերթը այնքան ատեն, որ ողջ եմ[4]։  

Արփիկ Միսաքյանի վերջին գործը հորը՝ Շավարշ Միսաքյանի բանտի տարիների (1916-1918) օրագրությունն,- Տերեւներ դեղնած յուշատետրէ մը-, ֆրանսերենի թարգմանությունը։ Հայերեն և Ֆրանսերեն առանձին հատորներով գործը լույս է տեսել 2015 թվականի գարնանը, Փարանթեզ հրատարակչատանը, որպես հոր և դստեր վերջին համագործակցության արդյունք։

Մահացել է 2015 թվականի հունիսի 19-ին Փարիզում, 89 տարեկան հասակում[5][6]։ Թաղվել է հունիսի 25-ին Պեր Լաշեզ գերեզմանատանը[7][8]։

Մատենագիտություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 Béatrice Didier, Antoinette Fouque
  3. Journal Haratch – ՅԱՌԱՋ
  4. Գույժ. Արփիկ Միսաքյան
  5. «Arpik Missakian : la fin d'un monde». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  6. ‘Haratch’ Editor Arpik Missakian Dies at 89
  7. «457 – Haratch, journal arménien». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Մահ՝ «Յառաջ» օրաթերթի վաստակաշատ խմբագիր Արփիկ Միսաքեանի

Արտաքին հղումներ

խմբագրել