Արցախյան պատերազմներում զոհվածների հուշարձան (Վեդի)
Արցախյան պատերազմներում զոհվածների հուշարձան, Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան Արարատի մարզի Վեդի քաղաքում[1]։ Բացվել է 2021 թվականի հունվարի 27-ին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի նախօրեին։
Արցախյան պատերազմներում զոհվածների հուշարձան (Վեդի) | |
---|---|
Տեսակ | հուշարձան և խաչքար |
Ստեղծում | 2021 |
Բացում | հունվարի 27, 2021 |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Վեդի |
Ներկա վիճակ | կանգուն |
Monument to the Victims of the Artsakh Wars (Vedi) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀուշարձանն իրենից ներկայացնում է խաչքար, որի աջ կողմում տեղադրված գիրք-հուշաքարի վրա փորագրված են Գարեգին Նժդեհի խոսքերը.
Քաջի հարությունը մահն է։ |
Ուժն է ծնում իրավունք։ |
Հուշարձանի ձախ կողմում տեղադրված են 5 պարկուճներ։ Խաչքարի հետևում բացվում է պուրակ, որտեղ տեղադրված են Արցախյան պատերազմներում զոհված վեդեցիների լուսանկարները։
Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, հարազատներ ու ծառայակից ընկերներ, ազատամարտիկներ, Վեդիի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի բնակիչներ[1][2]։
Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված տարածքի բարեկարգումն ու հուշարձանի կառուցումն իրականացրել է «Վեդու քաղաքացիական նախաձեռնությունը»։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «[[Վեդի քաղաք]]ում բացվել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Վեդիում Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան է բացվել