Արցախի օդային փառատոն
Արցախի օդային փառատոն (անգլ.՝ Air Fest in Artsakh), անց է կացվում Արցախում 2017 թվականի հունիսի 17-ից[1]։ Նախագիծն առաջին անգամ իրականացվել է Արցախի էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության տնօրեն, պարկի համահիմնադիր՝ Տիգրան Չիբուխչյանի կողմից։
2017
խմբագրել2017 թվականին փառատոնը կազմակերպվել է Արցախի թեթև ավիացիայի օդանավակայանի տարածքում։ Փառատոնի ընթացքում օդ են բարձրացել Արցախի թեթև ավիացիայի երկտեղանի ինքնաթիռը, օդապարիկ, պարատրայկ։
Միջոցառմանը մասնակցել են ինչպես արցախցիներ, այնպես էլ Հայաստանից և արտասահմանից ժամանած հյուրեր։ Փառատոնի տարածքում տարբեր տաղավարներ և տոնական հետաքրքիր ծրագիր էր կազմակերպվել հյուրերի հետաքրքիր ժամանցը կազմակերպելու համար։ Միջոցառման համերգային մասում հանդես են եկել «Շուշվա բենդ», Նեմրա ռոք խմբերը և հայտնի «DJ»-ներ։
Միջոցառման նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթև ավիացիայի ներուժի մասին, աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի և առողջ ապրելակերպի կազմակերպմանն ու խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը[2]։ - Տիգրան Չիբուխչյան
|
2018
խմբագրել2018 թվականի հունիսի 16-ին, Ստեփանակերտի օդանավակայանում երկրորդ անգամ կայացել է «Արցախ էյր ֆեստ» («Artshakh Air Fest»)[3]: Այս տարի նույնպես այն կազմակերպվել է «Յելլ Էքստրիմ Պարկ» («Yell Extreme Park») ընկերության, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների, «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ի («Paragliding in Armenia - SKY CLUB») և «Սքայբոլ»-ի («Skyball») համատեղ ջանքերով, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին այն կայացել է։ Օդային փառատոնի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու օդապարիկների և ինքնաթիռների շոուն, ինչպես նաև վայելելու տոնական համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան Գոռ Սուջյանը, Նեմրա ռոք խումբը, Շուշվա բենդը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, որին հաջորդել է փարթին՝ DJ Գուեվոյի մասնակցությամբ։ Փառատոնի ընթացքում կազմակերպիչները հանդես են եկել նաև մամուլի ասուլիսով, որին ելույթ են ունեցել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը։ Փառատոնի ընթացքում գործում էին տարբեր տաղավարներ, ինչպես նաև փոքրիկ սևճարան՝ ամեն ինչ մարդկանց հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։
2019
խմբագրելԱյս տարի Artsakh Airfest 2019-ը Ստեփանակերտի օդանավակայանի երկինքը կգունավորի օգոստոսի 24-ին։ Փառատոնը կմեկնարկի ժանը 14։00-ին։
Միջոցառումներ՝
- 6-ից ավելի ինքնաթիռների մասնակցությամբ օդային շոու ծրագիր (2 հատ ՅԱԿ-52 ինքնաթիռ, 1 հատ LK-39 ինքնաթիռ, 1 հատ ՄԻ-8 ուղղաթիռ, Ստեփանակերտի հայտնի փոքր ինքնաթիռ)
- Հայտնի DJ-ների և նվագախմբերի կատարումներ (DJ Güevo, Արատտա բենդ, Շուշվա բենդ)
- Օդապարիկով, ինքնաթիռով, պարապլանով թռիչքներ[4]
Կազմակերպիչներ՝
- Yell Extreme Park
- Sky Club-Paragliding in Armenia
- Skyball
- Արցախի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն (լուսանկարներ)». Արցախպրես. 17:40, 09.06.2017. Արխիվացված է օրիգինալից 2017-06-20-ին. Վերցված է 2017-07-02-ին.
- ↑ Արցախում տեղի կունենա «Արցախ էյր ֆեսթ» փառատոնը
- ↑ «Արցախում կայացել է օդային երկրորդ փառատոնը (տեսանյութ)». Արցախպրես. 16 հունիսի, 2018, 21:32.(չաշխատող հղում)
- ↑ Ստեփանակերտի օդանավակայանում կկազմակերպվի երրորդ օդային փառատոնը