Արցախի Հանրապետության ազգագրություն

Արցախի Հանրապետության ազգաբնակչության (140.000) մեծ մասը հայեր են։ Կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ և հույներ։ Պատերազմից հետո երկրում այլևս գրեթե Ադրբեջանցիներ չեն մնացել։ Նույնպես հայեր չեն բնակվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում, գլխավորապես՝ Շահումյանում։

ՀՀ և ԼՂՀ էթնիկական քարտեզ։

Լեզու խմբագրել

Արցախի Հանրապետության պաշտոնական լեզուն հայոց լեզուն է։ Խոսակցական լեզուն է հայերենի ամենամեծ բարբառներից մեկը՝ Արցախի բարբառը կամ արցախահայերենը։ Այս բարբառով են խոսում Սյունիքի և Տավուշի հայերը, իսկ մինչև 80-ական թթ. վերջերը՝ Գանձակում. Սումգաիթում, Բաքվում բնակվող հայերը։ Այս բարբառի («եզերական լեզու Արցախային») մասին հիշատակում է դեռևս 7-րդ դարի քերականագետ Ստեփանոս Սյունեցին։

Հայերենից բացի երկրորդ կարևոր լեզուն ռուսերենն է։ Դեռևս շատ արցախցիներ կան, որոնք այս լեզուն նույնիսկ ավելի լավ են տիրապետում քան իրենց մայրենի լեզուն. խորհրդային շրջանում շատ հայեր ռուսական կրթություն էին ընտրում՝ որպես Ադրբեջաներեն չսովորելու այլընտրանք։ Այժմ դեռ մեկ ռուսական դպրոց կա Ստեփանակերտում։