Արտուշ Արզումանյան
Արտուշ Արարատի Արզումանյան (ապրիլի 17, 1979, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 28, 2020, Արցախ), ՀՀ զինված ուժերի սպա, կապիտան[1]։
Արտուշ Արզումանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 17, 1979 |
Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 28, 2020 (41 տարեկան) |
Մահվան վայր | Արցախ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1979 թվականին Գորիս քաղաքում։ Սովորել է Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Գորիսի պետական քոլեջում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում։ 1997-1999 թվականներին անցել է ժամկետային զինծառայության։ 1999 թվականից ծառայության է անցել Հայաստանի N զորամասում։
2015 թվականին սովորել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և ստացել լեյտենանտի կոչում։ 2016 թվականին եղել է N զորամասի ՀՊՂԴ հրամանատար։
Մասնակցել է Քառօրյա պատերազմին[2], որից հետո նշանակվել է վաշտի հրամանատար։ 2017 թվականին եղել N զորամասի պարենային ծառայության պետ։ Մեկ տարի անց ստացել է ավագ լեյտենանտի զինվորական կոչում և նշանակվել սպառազինության գծով հրամանատարի տեղակալ։ Կապիտանի զինվորական կոչումը ստացել է 2019 թվականին։
Մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ի գիշերը` 44-օրյա պատերազմի ժամանակ՝ զինամթերք տեղափոխելիս[3]։
Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Ընտանիք Խմբագրել
Եղել է ամուսնացած, ունի երեք որդի։ Կինը որպես բուժքույր մասնակցել է Քառօրյա և 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմներին։
Պարգևներ Խմբագրել
- «Անբասիր ծառայության առաջին աստիճանի» մեդալ, (2006)
- «Անբասիր ծառայության երկրորդ աստիճանի» մեդալ, (2013)
- «Դրաստամատ Կանայանի» մեդալ, (2016)
- «Հայաստանի Երկրապահ հուշամեդալ», (2017)
- «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի հոբելյանական մեդալ», (2017)
- «Անբասիր ծառայության երրորդ աստիճանի» մեդալ (2019)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ենգիբարյան Ռուզան (2020-12-19)։ «Բոլորիս Կապիտանը. Հերոսներն այսպես են լինում.Արտուշ Արզումանյան»։ FreeNews (hy-AM)։ Վերցված է 2021-02-03
- ↑ «Մերօրյա անմահ հերոս կապիտան Արտուշ Արզումանյանը»։ HotNews (ru-RU)։ 2021-01-10։ Վերցված է 2021-02-03
- ↑ «Զինամթերք տեղափոխելուց կանգնում է, որպեսզի օգնի վիրավոր զինվորներին, փրկելով մի շարք զինվորների կյանքեր անմահանում է 23 տարի շարունակ առաջնագիծ հսկած մերօրյա ՀԵՐՈՍ կապիտան Արտուշ Արզումանյանը»։ iravunk.com։ Վերցված է 2021-02-03