Արտունջ
Գեղարքունիքի մարզի գետ
Արտունջ, Արտանիշ, Աղսու, Արդանիս, Արտանին, Արտանիջ, Արտանուն, Արտանուշ, Արտավուն, Արտավուջ, Արտունջ, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթից, թափվում Սևանա լճի Արտանիշի խորշը։ Երկարությունը 10 կմ է[1]։ Սնուցումը մթնոլորտային տեղումներով է, վարարումները՝ մայիս-հունիսին։ Արտանիշի ավազանում շատ են հեղեղատները[2]։
Արտունջ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 10 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Քաշաթաղ |
Գետաբերանի տեղակայում | Արտանիշի ծոց |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 22 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 491 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 149)։ |