Արտեմ Հովհաննիսյան
Արտեմ Հովհաննեսի Հովհաննիսյան (1824, Ջուղա - 1888, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1857): Կովկասյան բժշկական ընկերության և Թիֆլիսի հայ բժիշկների ընկերության հիմնադիրներից։
Ծնվել է | 1824 |
---|---|
Ծննդավայր | Ջուղա |
Մահացել է | 1888 |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լազարյան ճեմարան և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1857) |
Կենսագրություն
խմբագրելԱրտեմ Հովհաննիսյանը ծնվել է 1824 թվականին, Ջուղա քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը և Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ Աշխատել է Թիֆլիսի քաղաքային հիվանդանոցում, ապա եղել է Կովկասյան բժշկական ընկերության վարչության կառավարչի օգնական։ Եղել է հայկական սեմինարիայի բժիշկ, այնուհետև՝ տնօրեն, «Առողջապահական թերթ» (1881-1889) ամսագրի մշտական աշխատակից[1]։
Աշխատանքները վերաբերում են էպիլեպսիայի հիմնահարցերին, նորածինների առողջության պահպանմանը, տարբեր հիվանդությունների ախտանշաններին։ Կովկասյան բժշկական ընկերության և Թիֆլիսի հայ բժիշկների ընկերության հիմնադիրներից է։ Մշակել է հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ։ Հեղինակ է «Բորժոմի և նրա հանքային աղբյուրների մասին» (ռուսերեն, 1878) մենագրության։
Երկեր
խմբագրել- Հովհաննիսյան Ա. Հ., Բորժոմի և նրա հանքային աղբյուրների մասին, մենագրություն, 1878:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։