Արտեմիս 1

տիեզերական առաքելություն

Կաղապար:Տեղեկաքարտ Աստղագիտական իրադարձություն Արտեմիս 1 ( պաշտոնապես Artemis I՝ հռոմեական թվով[1], նախորդ անունները՝ Exploration Mission-1, EM-1), նոյեմբերի 16-ին ՆԱՍԱ-ի Արտեմիս 1 առաքելության շրջանակներում SLS հրթիռի օգնությամբ Օրիոն անօդաչու տիեզերանավի փորձնական թռիչքն է դեպի Լուսին։ Արձակումն իրականացվել է Քենեդու անվան տիեզերական կենտրոնի LC-39B արձակման հարթակից[2], 2022 թվականի նոյեմբերի 16-ին, տեղ ժամանակով ժամը 10։ 48-ին[3]։

Օրիոն տիեզերանավը տիեզերքում անցկացնելու է 25 օր, այդ թվում՝ 3 օրը Լուսնի հետընթաց ուղեծրում[4]։ Հաջորդ առաքելության՝ Արտեմիս 2-ի շրջանակներում նախատեսվում է Օրիոնի առաջին տիեզեագնացներով թռիչքը, իսկ Արտեմիս 3 առաքելության ժամանակ տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա։ Ավելի ուշ նախատեսվում է չորրորդ առաքելությունը՝ «Արտեմիս 4», որի շրջանակներում նախատեսվում է չորս տիեզերագնաց հասցնել լուսնային «Գեյթուեյ» կայան, ինչպես նաև անձնակազմին վայրէջք կատարել լուսնային մակերեսին[5][6]։

Առաքելություն

խմբագրել

Արտեմիս 1 առաքելության ընթացքում նախատեսվում է SLS հրթիռի Block 1 տարբերակի առաջին արձակումը, որը բաղկացած կլինի հինգ հատվածով պինդվառելիքով հրթիռային արագացուցիչներից, չորս RS-25D հեղուկ հրթիռային շարժիչներից և կրիոգեն վառելիքով երկրորդ փուլից։ Արտեմիս 1 առաքելության նպատակն է ցուցադրել ինտեգրված համակարգերի աշխատանքը, ինչպես նաև փորձարկել Օրիոնի ջերմային պաշտպանության համակարգը բարձր արագությամբ (11 կմ/վ) մթնոլորտի խիտ շերտեր մտնելիս[7]։

2013 թվականի հունվարի 16-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը ավտոմատացված բեռնատար տիեզերանավի հիման վրա կկառուցի Օրիոն սպասարկման մոդուլը[8]։

2015 թվականի հունվարին ՆԱՍԱ-ն և Lockheed ընկուրությունը հայտարարել են, որ Օրիոնի քաշը նախորդ պլանների համեմատ կկրճատվի մեկ քառորդով, իսկ եռակցումների քանակը կկրճատվի։ Միևնույն ժամանակ, նույնիսկ անօդաչու արձակման դեպքում, Օրիոնը կհամալրվի լիարժեք կենսաապահովման համակարգով և անձնակազմի համար նախատեսված նստատեղերով[9]։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է անձնակազմի նստատեղերում տեղադրել երկու մանեկեն՝ ճառագայթման ազդեցության գնահատման համար[10]։

Հետագիծ

խմբագրել
 
Արտեմիս 1-ի թռիչքի պլանավորված հետագիծը
 
SLS հրթիռի "Block1"տարբերակը

Ի սկզբանե նախատեսվել էր, որ առաքելությունը կթռչի Լուսնի շուրջ՝ առանց նրա ուղեծիր մտնելու. առաքելության տևողությունը պետք է լիներ մոտ յոթ օր[7][11]։ Ըստ ճշգրտված պլանների՝ առաքելությունը տիեզերքում կտևի մոտ երեք շաբաթ, այդ թվում՝ 6 օր Լուսնի հետադարձ ուղեծրում[4]։

Փորձարկում

խմբագրել

Անձնակազմի նստատեղերում կտեղակայվեն երկու իգական սեռի մանեկեն՝ թռիչքի ընթացքում ճառագայթահարման ազդեցությունը գնահատելու համար, ներառյալ արևային բռնկումների և տիեզերական ճառագայթների ազդեցությունը։ Մի մանեկենը համալրվելու է AstroRad պաշտպանիչ ժիլետով, իսկ մյուսը կմնա անպաշտպան։ Այս փորձը ճշգրիտ կգնահատի ճառագայթման ազդեցությունը ոչ միայն մարմնի մակերեսի, այլ նաև որոշակի ներքին օրգանների վրա։ Դա հնարավոր կլինի շնորհիվ մի քանի պասիվ և ակտիվ դոզաչափերի, որոնք տեղադրված են մարդանման մանեկենների տարբեր մասերում[10][12]։

Հետագիծը Երկրի շուրջ
Հետագիծը Երկրի շուրջ հաշվի առնելով Լուսինը

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Artemis I» (անգլերեն). NASA.gov. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «NASA в августе отправит к Луне непилотируемый корабль Orion». Интерфакс. 2022 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «Ракета SLS с кораблем Orion стартовала к Луне». Интерфакс. 2022 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 Daniel Huot (2015 թ․ նոյեմբերի 27). «The Ins and Outs of NASA's First Launch of SLS and Orion» (անգլերեն). NASA.gov. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. «NASA: Moon to Mars» (անգլերեն). NASA.gov. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Boeing assembling structures for NASA's second SLS Core Stage» (անգլերեն). NASASpaceFlight.com. 2019 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. 7,0 7,1 Jody Singer (2012 թ․ ապրիլի 25). «Status of NASA's Space Launch System» (PDF) (անգլերեն). NASA Marshall Space Flight Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «Engineers resolve Orion will 'lose weight' in 2015» (անգլերեն). NASA.gov. 2013 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. «Engineers resolve Orion will 'lose weight' in 2015» (անգլերեն). WAFF.com. 2015 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. 10,0 10,1 «Exploration Missions and Radiation. International Symposium for Personal and Commercial Spaceflight. 11-12 October 2017» (PDF) (անգլերեն). ISPCS.com. 2017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  11. Bill Hill (2012). «Exploration Systems Development Status» (PDF) (անգլերեն). NASA.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. International Symposium for Personal and Commercial Spaceflight (2017). «ISPCS 2017 - Thomas Berger 'Exploration Missions and Radiation'» (անգլերեն). YouTube.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.