Արտավազիկ եկեղեցի, Հայաստանի Արագածոտնի մարզում, Բյուրական գյուղից 1 կմ արևելք գտնցող 7-րդ դարի հայկական եկեղեցի։ Այն հայտնի է նաև Սուրբ Հովհանու, Սուրբ Աստվածածին անուններով։ Պատմական սկզբնաղբյուրներում եկեղեցին չի հիշատակվում, իսկ տեղում չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ։ Համաձայն վարկածներից մեկի, եկեղեցին անվանվել է Արտավազիկ նրա կառուցողի` Արտավազդի պատվին[3]։

Արտավազիկ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԲյուրական[2]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Հիմնական ամսաթվերը7-րդ դար[1]
Կազմված էԿոթող
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[2]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված7-րդ դար[1]
Քարտեզ
Քարտեզ
 Artavazik Վիքիպահեստում

Արևելքում խաչթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն։ Հյուսիս–արլևելքում անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։ Գմբեթատակ քառակուսին տրոմպների միջոցով փոխանցվել է արտաքուստ ութնիստ թմբուկին։ Արևմուտքում խաչթևի տանիքին 8-րդ դարում ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատուն։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։ Եկեղեցին զգալիորեն տուժել է 1840 թվականի ջրհեղեղի ժամանակ[4]։

Հուշարձանի արևելյան կողմում կանգուն է XIII-րդ դարի կոթող–խաչքարը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. «Արտավազիկ Եկեղեցի, Բյուրական, Հայաստան». 2021.
  4. Haroutiunian, R. A. (2005). «Катастрофическое извержение вулкана Арарат 2 июля 1840 года» [Catastrophic eruption of volcano Ararat on 2 july, 1840]]. Proceedings of the National Academy of Sciences of the Republic of Armenia: Earth Sciences (ռուսերեն). 58 (1): 27–35. ISSN 0515-961X.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 145