«Արտասովոր Անաստասիան» (իսպ.՝ Estrambótica Anastasia), վենեսուելական հեռուստասերիալ։ Ստեղծվել է վենեսուելական «RCTV» հեռուստաընկերության կողմից։

Արտասովոր Անաստասիան
Estrambótica Anastasia
Ժանրհեռուստանովել
ՍտեղծողRCTV?
Երկիր Վենեսուելա
Լեզուիսպաներեն
Գլխավոր
դերերում
Նորկիս Բատիստա
Խուան Պաբլո Ռաբա
Մայրա Ալեխանդրա
Գուստավո Ռոդրիգես
և այլք
Պատմվածքի վայր2004
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ146
Էկրաններին էապրիլի 15, 2004-ից նոյեմբերի 13, 2004
ՀեռուստաալիքRCTV
ԸնկերությունRCTV?
ԴիստրիբյուտորRCTV International?
ԿարգավիճակԱվարտված

Հեռուստասերիալն առաջին անգամ Վենեսուելայում ցուցադրվել է 2004 թվականի ապրիլ ամսին։ այն ցուցադրվել է աշխարհի մի քանի տասնյակ երկրներում, այդ թվում և Հայաստանում։

Սյուժեն խմբագրել

Անաստասիան աղքատ, գեղեցիկ աղջնակ է աղքատ թաղամասից։ Իր գեղեցկության շնորհիվ սնանկացումից փրկում է հայտնի մի ընկերություն և մեծ շահույթ բերում նրան։ Անաստասիան դառնում է Բորովսկիների տան թալիսմանը։ Հենց այստեղ էլ ծանոթանում է Աուրելիանոյի հետ և այդ ամբողջ շքեղ աշխարհը վերածվում է գիշերային մղձավանջի։ Անաստասիան ստիպված է անցնել խաբեությունների և խարդախությունների միջով, կապված Երազների Խաչի գաղտնիքի հետ՝ անիծված զարդ, որ գնահատվում է միլլիոններ և որը պատկանել է ռուսական կայսրուհի Եկատերինա 2-ին։ Պատմությունը ավելի զավեշտալի է դարձնում այն հանգամանքը, որ Անաստասիան եռյակ քույրերից մեկն է, որոնք ոչնչով չեն տարբերվում միմյանցից, արտաքնապես ոչնչով։

Դերերում խմբագրել

  • Նորկիս Բատիստա - Անաստասիա Վալբուենա-Բորովսկի, Ալեքսանդրա Վալբուենա-Բորովսկի, Կատալինա Վալբուենա-Բլանկո
  • Խուան Պաբլո Ռաբա - Աուրելիանո Պազ-Բորովսկի
  • Մայրա Ալեխանդրա - Յոլանդա Պազ-Բորովսկի
  • Գուստավո Ռոդրիգես - Անտոնիո Բորովսկի (Դոն Տոնիո)
  • Դադ Դագեր - Վիոլետա Սիլվա-Բորովսկի
  • Սաուլ Մարին - Օվիդիո Բորովսկի
  • Հիլդա Աբրահամզ - Կոնստանսա Բորովսկի
  • Ֆլավիո Կաբալերո - Աքիլես Բորովսկի
  • Դորա Մազզոնե - Ագրիպինա Սամանիեգո-Բորովսկի*
  • Մանուել Սալազար - Տեոբալդո Բորովսկի
  • Կյարա - Բրոմելիա Կաստելանոս-Բորովսկի
  • Լուցիանո Դ'Ալեսանդրո - Սանտիագո Բորովսկի
  • Կրիստոլ Կարաբել - Գրեգորիա Բորովսկի (Գոյիտա)
  • Իվան Տամայո - Մանուել Կոլոն Պերեզ (Մակո)
  • Մարիանելա Գոնսալեզ- Մարիա-Գրասիա Բորովսկի*
  • Յոլետտի Կաբրելա - Պիա Բորովսկի
  • Ռոդոլֆ Ռենվիք - Մատեո Ֆուենտես*
  • Գաբրիելա Սանտելիզ - Դեմետրիա Կրուզ*
  • Պրակրիտի Մադուրո - Կլեմենտինա Բորովսկի*
  • Կարլոս Ֆելիպե Ալվարես - Նիկոլաս Բորովսկի
  • Կարելիս Օլարվես - Էմիլիա-Մարգարիտա Բորովսկի
  • Միգուել Ավգուստո Ռոդրիգեռս - Լեոն Բորովսկի, Վանական**
  • Դանիելա Նավարո - Յադիրա Պազ-Բորովսկի
  • Ֆրեդի Աքուինո - Խոսեիտո Օրտիզ
  • Լեոնարդո Լութինգեր - Լազարո Բլանկո
  • Միգուել Անգել-Լանդա - Ֆակունդո Պազ

(**) — Վանականը, որը ինքնասպան է լինում սերիալի վերջում։
(*) — Վանականի ձեռքով սպանվածներ։