Արտաշես Մկրտչյան (ջութակահար)

ջութակահար

Արտաշես Աշոտի Մկրտչյան (ապրիլի 18, 1951(1951-04-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, մանկավարժ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր[1] (1996):

Արտաշես Մկրտչյան
Ծնվել էապրիլի 18, 1951(1951-04-18) (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունջութակահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Արտաշես Մկրտչյանը ծնվել է 1951 թվականի ապրիլի 18-ին Երևանում։ 1958-1965 թվականներին սովորել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1965 թվականին ավարտել Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 1974 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը և ասպիրանտուրան (ղեկավար՝ Ժ. Տեր-Մերգերյան)։

1975 թվականից՝ ֆիլհարմոնիայի մենակատար, 1978 թվականից՝ Երևանի կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, 1982-2002 թվականին՝ Ա. Խաչատրյանի անվան քառյակի գեղարվեստական ղեկավար և 1-ին ջութակ։ Որպես մենակատար և քառյակի կազմում, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ շրջագայել է Ֆրանսիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Հարավսլավիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում և այլուր։

Գրել է 14 պիես՝ ջութակահարների անսամբլի համար, կադենցիաներ, խմբագրել է հայ կոմպոզիտորների մի շարք գործեր՝ կվարտետներ, կոնցերտներ, սոնատներ, պիեսներ և այլն։ Մասնակցել է միջազգային փառատոների Պրահայում, Ս. Պետերբուրգում, Վենետիկում և այլուր։

Մրցանակներ խմբագրել

  • 1969 – Ջութակահարների այսրկովկասյան փառատոնի դափնեկիր,
  • 1972 – Ջութակահարների փառատոնի դափնեկիր,
  • 1983 – Ա. Պ. Բորոդինի անվան քառյակների համամիութենական փառատոնի դափնեկիր,
  • 2011 – Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալ,
  • 2011 – Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։