Արտաշես Միքայելի Մկրտչյան (1967 մարտի 19, Կիրով, Շուշիի շրջան - 1991 մարտի 25), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Արտաշես Մկրտչյան
Ծնվել էմարտի 19, 1967(1967-03-19)
Մահացել էմարտի 25, 1991(1991-03-25) (24 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1967 թվականի մարտի 19-ին Շուշիի շրջանի Կիրով (այժմ՝ Հինշեն) գյուղում[1]։

Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղում։ Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր[1]։

1991 թվականի մայիսի 15-ին, մեծ եղբոր՝ Առնոյի հետ գերվել է ադրբեջանցիների կողմից։ 1992 թվականի սեպտեմբերի 18-ին ազատ է արձակվել։ Ծառայել է Շուշիի գնդում։ Ուներ ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ Զոհվել է 1996 թվականի հունվարի 7-ին, ավտովթարի հետևանքով, զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Հանգչում է Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի գերեզմանատանը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել