Արտաշես Մարտիրոսյան

հայ բանասեր, պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես Ազատի Մարտիրոսյան (հուլիսի 9, 1930(1930-07-09)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 28, 1998(1998-12-28), Երևան, Հայաստան), հայ բանասեր, պատմաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970 թ.)։

Արտաշես Մարտիրոսյան
Ծնվել էհուլիսի 9, 1930(1930-07-09)[1]
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էդեկտեմբերի 28, 1998(1998-12-28) (68 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբանասեր և պատմաբան
Ալմա մատերԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1952)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1970)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1952 թվականին ավարտել է Լենինականի Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թվականից աշխատել է Մատենադարանում, 1984-1998 թթ.` հին բնագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչ։

Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի հին և միջնադարյան պատմության ու մատենագրության խնդիրներին։ Գրել է «Մարտիրոս Ղրիմեցի» (1958 թ.) և «Պատմութիուն և խրատք Խիկարայ Իմաստնոյ» (գիրք 1-2, 1969-1972 թթ.), «Մաշտոց» (1982 թ.) մենագրությունները և մի շարք պատմագիտական հոդվածներ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 348.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 348