Արտաշես Արամ
Արտաշես Արամ (Արտաշես Արամի Ղազարյան), հունվարի 13, 1955, Կաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ։
Արտաշես Արամ | |
---|---|
Ծննդյան անուն | Արտաշես Արամի Ղազարյան |
Ծնվել է | հունվարի 13, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Կաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Արտաշես Արամ Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1955-ի հունվարի 13-ին, Արագածոտնի մարզի (Թալինի շրջան) Կաթնաղբյուր գյուղում` Սասունից գաղթած շառավիղների ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է հեռուստատեսությունում, «Ավանգարդ» թերթում, «Նոր-Դար» ամսագրում։ Լույս է ընծայել բանաստեղծությունների տասներկու ժողովածու։ 2008 թվականին Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում բացել է կոլաժների ցուցահանդես։ Նրա «Պոստ Սկրիպտում» պիեսը բեմադրվել է հայկական հեռուստատեսությամբ։ Իր իսկ սցենարով հայկական հեռուստատեսությունում բեմադրել է «Ճչան կարապ» ֆիլմ-ներկայացումը։ Հեղինակ է բազմաթիվ պիեսների՝ «Հարպիեի ճերմակ ձիավորը», (Ռուբեն Սևակ), «Ֆիասկո քնարական ընդմիջումներով», «Կոնսիլիում երկուսի համար», «Հարավ-արևելյան ռետրո» (մոնոդրամա)։ 2011 թվականի ապրիլի 5-ին «ԱՐՄՄՈՆՈ» փառատոնի շրջանակներում իր բեմադրությամբ ներկայացվել է «Չափազանց ուրախ և չափազանց տխուր ֆիեստա» խորագիրը կրող պիեսը։ Նույն փառատոնի շրջանակներում 2012 թվականին բեմադրվել է նաև «Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա» պիեսը։ Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական, արվեստաբանական և հրապարակախոսական հոդվածների[1]։
Երկեր
խմբագրել- Դեղձանիկներ, Երևան, 1979 թ.:
- Կապույտ տեսիլներ, Երևան, 1984 թ.:
- Ջութակահար թզուկը, Երևան, 1989 թ.:
- Սփոփանքի ծաղիկ, Երևան, 1990 թ.:
- Սգասյուն տաճար, Երևան, 1992 թ.:
- Գիշերվա ժամ, Երևան, 1998 թ.:
- Նարնջագույն արշիպելագ, Երևան, 2003 թ.:
- Նաիրյան Քրոնիկոն, Երևան, 2004 թ.:
- Noesis (Էսսեներ), երևան, 2006 թ.:
- Ջրերի վրա, Երևան, 2008 թ.:
- Պոեզիայի և հակապոեզիայի ժամանակը, Երևան, 2012 թ.:
- Դիմակների բեմ կամ հասարակների թաղամաս, Երևան, 2014 թ.:
Մրցանակներ
խմբագրել- «Սգասյուն Տաճար» պոեմն արժանացել է Ավետիք Իսահակյանի անվան Գրողների միության ամենամյա մրցանակ, 1992
- «Գիշերվա ժամ» ժողովածուն արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակ, 1998
- «Նաիրյան Քրոնիկոն» գրքին շնորհվել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադարամի (ԱՄՆ) և ՀԳՄ մրցանակ, 2006
- «Նարցիս» հանդեսի մրցանակ լավագույն բանաստեղծական շարքի համար մրցանակ, 2010
- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր և Գրիգոր Նարեկացու հուշամեդալ, 2014
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Արամ» հոդվածին։ |