Արտաշես Արշակունի

արքայազն

Արտաշես Արշակունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 4-րդ դար), թագաժառանգ արքայազն, Մեծ Հայքի արքա Տիրան Բ-ի և նրա անհայտ անունով կնոջ ավագ որդին, Արշակ Բ-ի եղբայրը և Տիրիթի հայրը: Դեռ չթագադրված մահացել է մինչ 350 թվականը[1]: Արտաշեսը կարծես թե մահացել է նախքան Սասանյան Իրանի շահնշահ Շապուհ Բ338 - 345 թվականների աշրավանքները դեպի [Մեծ Հայք և Իբերիա, որի ժամանակ Շապուհը գերեվարել էր Մեծ Հայքի արքայական ընտանիքին[2][3]:

Արտաշես Արշակունի
Արտաշէս Արշակունի
Standard of the Arshakuni Arsacid dynasty.svg
Դրոշ
Արքայազն
 
Մասնագիտություն՝ արքայազն
Ազգություն հայ
Դինաստիա Արշակունիներ
Հայր Տիրան Բ
Զավակներ Տիրիթ Արշակունի

Արտաշեսը ամուսնացել էր մի անհայտ անունով կնոջ հետ, որից ունեցել էր իր որդի Տիրիթին:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Գ. ժգ
  2. «Հայոց Պատմություն», Վահան Մ. Քուրքջյան, 1958, էջ 103
  3. electricpulp.com։ «ARMENIA AND IRAN ii. The pre-Islamic period – Encyclopaedia Iranica»։ www.iranicaonline.org (անգլերեն)։ Վերցված է 2017-09-25 

ԱղբյուրներԽմբագրել

  • «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Գ. ժգ
  • «Երկերի Ժողովածու», Լեո, հատոր Ա, էջ 443 (Արտաշես արքայորդի)
  • «Հայոց Պատմություն», Վահան Մ. Քուրքջյան, 1958, էջ 103

Արտաքին հղումներԽմբագրել