Արտանիշ գյուղի կիկլոպյան ամրոց

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտանիշ (այլ կիրառումներ)

Արտանիշ գյուղի կիկլոպյան ամրոց, Ամրոցը գտնվում է գյուղի արևմտյան ծայրամասում եղած բարձունքի հարավային լանջում։ Գրավում է մոտ մեկ հեկտար տարածություն։ Նրա ներսում և դրսում նկատելի են կացարանների հետքեր։

Ընդհանուր նկարագրությունԽմբագրել

Ամրոցի պարիսպների բարձրությունը 3 մետր է, կացարանների պատերը ավելի նեղ են, չնայած կառուցման տեխնիկան նույնն է։ Ամրոցի մակերեսը պատերով բաժանված է երեք մասի, որից երկուսը հավասար մեծություն ունեն, մեկը ավելի մեծ է և գրավում է բարձունքի ավելի բարձր մասը և հավանական է, որ միջնաբերդի դեր է խաղացել։ Մյուս երկուսը եղել են որպես թաղամասեր, որոնք ընդհանուր պատնեշով միացել են միմյանց հետ։ Ամրոցի մուտքը եղել է նրա արևմտյան մասում։

Ամրոցի տարիքը և ժամանակաշրջանըԽմբագրել

Չնայած ամրոցի տարածքում կան շատ խեցեղենի մանր բեկորներ, սակայն դրանցով իրական ժամանակաշրջանը որոշել անհնար է։ Միայն պարիսպները, որ շարված են կոպիտ, անտաշ, ճեղքված բազալտ ժայռաբեկորներից, առանց միացնող շաղախի և մանր քարերի լիցքի, ենթադրել են տալիս, որ այս ամրոցը ավելի հին է քան 2-րդ հազարամյակի առաջին կեսերինները։

ՇրջակայքըԽմբագրել

Ամրոցից դեպի հարավ՝ լանջերը, ստորոտը ծածկված են միջնադարյան հայկական գերեզմաններով, իսկ նրանցից էլ դեպի հարավ՝ Սևանա լճի ցամաքած հարթավայրերում հայտնաբերվել է դամբարանի դաշտ, որը կարող է առնչվել ամրոցի ժամանակաշրջանի հետ։

Բուն կիկլոպյան կառույցըԽմբագրել

Ամրոցից դեպի հարավ պահպանվել է մի առանձին կիկլոպյան կառույցի հետք։ Այն հավանական է, որ եղել է դիտակետ։ Այն ունի կիսաշրջանաձև, երկու մետր լայնությամբ, ավելի մանր քարերով պատված պատեր, որոնց երկու ծայրերը միանում են հյուսիսարևելյան կողմից բարձրացող ժայռաբեկորին։ Պատերից պահպանվել է միայն մի շարը։

Ամրոցի, ինչպես նաև դիտակետի շրջակայքում ջուր չկա։

 
Կիկլոպյան կառույց Միքեններում (Հունաստան)

Այլ կիկլոպյան ամրոցներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել