Բացել գլխավոր ցանկը

Արտադրության մասնագիտացում, աշխատանքի հասարակական բաժանման ձև. արտահայտվում է արտադրության գործող ճյուղերի տրոհմամբ, նորերի ձհավորմամբ, նաև ճյուղի ներսում աշխատանքի բաժանմամբ։ Մասնագիտացման արտադրության խորացման կարևորագույն գործոններն են գիտատեխնիկական առաջընթացն ու արտադրության մասշտաբների ընդլայնումը։ Այն զարգանում է հատուկ տեխնոլոգիայի ձևավորման, աշխատանքի առարկաների աճող բազմազանության, արուրքների տեսականու ավելացման ու դրանց ստանդարտացման, դետալների միատեսակացման հետ սերտ փոխազդեցության մեջ։ Արդյունաբերության մեջ արտադրության մասնագիտացումը իրականացվում է մեկ կամ մի քանի միատիպ արտադրատեսակ, պատրաստի արտադրանքի առանձին մաս թողարկող ինչպես նաև արտադրության առանձին պրոցեսներ և օպերացիաներ կատարող առանձին ճյուղերի, միավորումների (կոմբինատների), ձեռնարկությունների ձևավորմամբ։ Գյուղատնտեսության մեջ արտադրության մասնագիտացումը ընթանում է, ըստ տնտեսական նշանակության՝ հիմնական, լրացուցիչ ու օժանդակ ճյուղերի և արտադրությունների, ըսա արտադրական ուղղության՝ հացահատիկային, կաթնային, մսակաթնային և այլ ուղղությունների տնտեսությունների կազմավորմամբ։ Տարբերում են միջանական, ներճյուղային, նաև նեղ (միաճյուղ) ու խորը (սահմանափակ թվով ճյուղերով) արտադրության մասնագիտացում։ Տրանսպորտ ու մեքենաները մասնագիտացվում են ավտոմոբիլային, երկաթուղային, ծովային ու գետային տրանսպորտով փոխադրումները։ Շինարարության մեջ արտադրության մասնագիտացումը արտահայտվում է նրանում, որ իր ֆունկցիաներն ավելի ու ավելի սահմանափակում է շենքերի ու կառույցների մոնտաժման աշխատանքներով, իսկ շինարարական դետալների ու կոնստրուկցիաների արտադրությունը կազմակերպվում է գործարաններում։ Արտադրության մասնագիտացման շնորհիվ ամբողջանում է աշխատանքի գործիքների և նյութական ռեսուրսների օգտագործումը, բարձրանում աշխատողների որակավորումն ու աշխատանքի արտադրողականությունը, իջնում արտադրանքի ինքնարժեքը, աճում արտադրության շահութաբերությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 271 CC-BY-SA-icon-80x15.png