Արվեստի և մշակույթի պատմության թանգարան (Դորտմունդ)
Արվեստի և մշակույթի պատմության թանգարան (գերմ.՝ Museum für Kunst und Kulturgeschichte) կամ Դորտմունդի (Գերմանիա) քաղաքային թանգարան։ Ներկայումս այն գտնվում է դեկորատիվ արվեստի ոճով մի շենքում, որտեղ նախկինում տեղակայված էր Դորտմունդի Խնայողությունների բանկը։
Արվեստի և մշակույթի պատմության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դորտմունդ |
Հիմնադրվել է | 1883 |
Կայք | mkk.dortmund.de |
![]() | |
![]() |



Թանգարանի հավաքածուն իր մեջ ներառում է նկարներ, քանդակներ, կահույք և կիրառական արվեստի պարագաներ, որոնք պատկերում են Դորտմունդի մշակութային պատմությունը սկսած վաղ ժամանակներից մինչև 20-րդ դարը։ Պարբերաբար անցկացվում են արվեստի և մշակույթի ժամանակավոր ցուցադրություններ, թանգարանում գործում է նաև հազվադեպ գեոդեզիական գործիքներով գեոդեզիայի պատմության վերաբերյալ մշտական ցուցադրություն[1]։
Պատմություն խմբագրել
Թանգարանը հիմնադրվել է 1883 թվականին որպես պատմագեղարվեստական իրերի հավաքածու։ Առաջին տարիներին այն մի քանի անգամ փոխել է իր տեղը և համալրվել հնագիտական գտածոներով, դեկորատիվ աշխատանքներով և տեղական պատմական արտեֆակտներով։ Այն 1930-ական թվականներին վերածվել է Կերպարվեստի թանգարանի, մասնավորապես ձեռք բերելով ռոմանտիզմի ոճով նկարներ[2]։
Թանգարանի հավաքածուն տարհանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և մնացել է գրեթե անվնաս։ Սակայն թանգարանի շենքը ավերվել է, ուստի հավաքածուն 1946 թվականին տեղափոխվել է Կապպենբերգ ամրոց։ Հին թանգարանի ավերակները օգտագործվել են Օստվալլի թանգարանի կառուցման ժամանակ[3]։.Միևնույն ժամանակ Արվեստի և մշակույթի պատմության թանգարանին են անցել վեստֆալյան տարբեր քանդված եկեղեցիներից տարհանված արվեստի գործեր, ներառյալ Կոնրադ ֆոն Զոստայի Սուրբ Մարիամ Աստվածածնի խորանը Դորտմունդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց։ 1960-ական թվականներին թանգարանը ձեռք բերեց վեստֆալյան կահույքի նմուշներ, որոնք ներկայացնում են կահույքի պատմությունը սկսած գոթական ժամանակաշրջանից մինչև ժամանակակից։ 1983 թվականին թանգարանը տեղափոխվեց իր ներկայիս վայրը՝ նախկին բանկի շենքը, որը կառուցվել է 1924 թվականին դեկորատիվ արվեստի ոճով։ 1982-ից մինչև 1986 թվականը թանգարանի տնօրենը եղել է Գերհարդ Լանգեմայերը, որը հետագայում դարձավ Դորտմունդի քաղաքապետը[2]։
Ցուցադրություն խմբագրել
Թանգարանում ներկայացված են «Մշակույթի պատմությունը ժամանակի ընթացքում», «Փոքրի Ազգային պատկերասրահը»(գերմ.՝ Die kleine Nationalgalerie)[4][5] և գեոդեզիայի պատմության ցուցահանդեսները։ Բաժինները ներկայացված են ըստ ժամանակագրության՝ սկսած «Նազադից մինչև քարի դար» և «Անտիկից» մինչև «Նոր քաղաքը» [6]։
19-րդ դարի գեղանկարչության մշտական ցուցադրությունը ներկայացված է Կասպար Դավիթ Ֆրիդրիխի, Մաքս Սլեֆգոտի, Լովիս Կորինտի և Անտոն ֆոն Վերների աշխատանքներով։
Պատկերասրահ խմբագրել
-
Դորտմունդի վաճառքի փաստաթուղթ
-
Գրպանի բարոմետր
-
Դորտմունդի աշտարակի կնիք
-
Փոքր քաղաքի կնիք
-
Ճամփորդական հավաքածու
-
Շվարցկոպֆ. Երոմ և Կատարինա
-
Խաղային ավտոմատ Bajazzo
-
Պար
-
Thonet GmbH. աթոռ
-
Շքաբազմոց
-
Լովիս Քորինթ. Հենրի Բ. Սիմսի դիմանկարը
-
Գեորգ Կրաուս. Լուիզ Հեսսեն-Դարմշտադցի՝ Սաքսեն-Վայմար-Այզենախի մեծ դքսուհի
-
Կառլ Հազենպֆլուգ. Եկեղեցու ավերակները ձյան մեջ
-
Կասպար Դավիդ Ֆրիդրիխ. Ձմեռային բնապատկեր եկեղեցու հետ
-
Դորտմունդ - Բայխլինգ - Վեմլինդե
-
Դորտմունդի ոսկյա գանձերը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Das Museum Archived 2019-02-03 at the Wayback Machine. (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Museumsgeschichte Archived 2019-02-03 at the Wayback Machine. (գերմ.)
- ↑ Die Geschichte des Museums Ostwall im Dortmunder U — ehemals Museum am Ostwall Archived 2019-02-03 at the Wayback Machine. Museum Ostwall.(գերմ.)
- ↑ The Kleine Nationalgalerie. An Annex of the Alte Nationalgalerie Berlin in Dortmund Archived 2012-03-21 at the Wayback Machine. Государственные музеи Берлина, 26 June 2005.(անգլերեն)
- ↑ Die Kleine Nationalgalerie: Erstes Symposion zur deutschen Kunst und dem Begriff der Nation Archived 2012-03-13 at the Wayback Machine. City of Dortmund, 24 November 2005. Retrieved 27 September 2010. (գերմ.)
- ↑ Sammlung mit ihren Abteilungen Archived 2019-02-03 at the Wayback Machine. (գերմ.)
Հղումներ խմբագրել
- Home page (գերմ.)