Արսեն Ճանյան
Արսեն Ճանյան (հունվարի 10, 1938, Վագըֆ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (1989)[1]։
Արսեն Ճանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Վագըֆ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Արսեն Ճանյան Վիքիքաղվածքում |
Կենսագրություն
խմբագրելԱրսեն Ճանյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 10-ին, Մուսալեռ գավառի Վագըֆ գյուղում (Թուրքիա)։ Նախնական կրթություն ստացել է տեղի վարժարանում, այնուհետև՝ Պոլսի Սկյուտարի դպրեվանքում։ Հաճախել է Պոլսի Մխիթարյան վարժարան։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մանկավարժության և փիլիսոփայության բաժինը։ Ստամբուլի հայկական դպրոցներում դասավանդել է հայոց լեզվու և գրականություն։ Աշխատել է Պոլսի հայ մամուլում և հրատարակել մի քանի բանաստեղծական հատորներ[2]։
1978 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է թուրքական լեզու և գրականություն։ 2010 թվականին Երևանում լույս է տեսել Ճանյանի արձակ ստեղծագործությունների հատորյակը՝ «Ես գալիս եմ իմ պապի գրկից» խորագրով[2]։
Ճանյանի միակ որդին՝ Կարեն Ճանյանը, զոհվել է Արցախյան ազատամարտի ժամանակ։ Որդու մասին հրատարակել է «Մտավորական մարտիկը»[2]։
Երկեր
խմբագրել- Ես գալիս եմ իմ պապի գրկից, Երևան, 2010։
- Աղբյուր, Երևան, 1980։
- Միայն 1500 տող, Փարիզ, 1971։
- Հողին հետ, Ստամբուլ, 1962[3]։
- Արևուն տակ, Ստամբուլ, 1962։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արսեն Ճանյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ 2,0 2,1 2,2 Արսէն Ճանեան
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Ճանեան, Արսէն». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
Գրականություն
խմբագրել- Սփիւռքահայ արդի գրականութիւն (խմբագրող և համադրող՝ Սեդա Ծաղիկեան-Տէմիրճեան), Միշիկըն, էջ 36։