Արսեն Առստամյան

քաղաքական գործիչ

Արսեն Արամայիսի Առստամյան (սեպտեմբերի 21, 1980(1980-09-21), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր։

Արսեն Առստամյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1980(1980-09-21) (43 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Արսեն Առստամյանը ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1997 թվականին ավարտել է ծննդավայրի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։

2004 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանը, ստացել է բանասիրության, մանկավարժության բակալավրի աստիճան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ 2007 թվականին ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան, ստացել է բանասիրության մագիստրոսի աստիճան`«Հայ գրականություն» մասնագիտությամբ։

1998-2009 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում, զբաղեցնել է տարբեր պաշտոններ։ 2009-2010 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ։

2003 և 2008-2009 թվականներին ծառայությանը զուգահեռ, համատեղության կարգով որպես խմբագիր-հաղորդավար աշխատել է Արցախի «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ում։ 2010-2011 թվականներին եղել է նույն հեռուստառադիոընկերության «Օր» լրատվական ծրագրի հաղորդավար, 2011-2015 թվականներին՝ նույն լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր։

1995 թվականից զբաղվել է լրագրողական գործունեությամբ, պարբերաբար հանդես է եկել Արցախի պետական հեռուստատեսությամբ շաբաթը մեկ անգամ եթեր հեռարձակվող «Կարկաչ» մանկապատանեկան ծրագրով։

Ունի ահեստազորի մայոր զինվորական կոչում և քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 2 ընտրատարածքից։

Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[1]։

Անկուսակցական է։

Պարգևներ խմբագրել

  • «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» մեդալ։
  • «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի
  • «Ծովակալ Իսակով» մեդալ
  • «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՌՍՏԱՄՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ». Արխիվացված է օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2023-08-16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել