Արջային պատմություններ (ռուս.՝ Медвежьи истории), ռուսական մուլտֆիլմ, որը ստեղծվել է «Օդաչու» ստուդիայում, 2007 թվականին, Էվենկական հեքիաթների հիման վրա։ Մուլտֆիլմը «Գորա սամոցվետով» շարքից է։ Մուլտֆիլմի սկզբում երևում է հետևյալ տողը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Սիբիր»։

Արջային պատմություններ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՄիխայիլ Ալդաշին և Marina Karpova?
ՍցենարիստՄիխայիլ Ալդաշին և Marina Karpova?
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն13 րոպե
Թվական2007

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմում ներկայացվուն են արջային հետևյալ պատմությունները.

  1. Ինչո՞ւ բուրունդուկի մեջքի վրա շերտագիծ կա. որովհետև արջը իր թաթով նրա մեջքը շոյել է։
  2. Ինչո՞ւ է ծածանը տափակ. որովհետև արջը նրան թաթով տափակեցրել է։
  3. Ինչի՞ց են մայրահավերը նիհար. որովհետև մայրու կոները տարել են, և արջը նախատել է նրանց։

Ոչ մի անտառային պատմություն առանց արջի չի լինի։ Իզուր չէ, որ նրան անվանում են տայգայի տեր։

Նկարահանող խումբ խմբագրել

Ռեժիսորներ Միխայիլ Ալդաշին, Մարինա Կարպովա
Սցենարիս հեղինակներ Միխայիլ Ալդաշին, Մարինա Կարպովա
Բեմադրող նկարիչ Մարինա Կարպովա
Պրոդյուսեր Իգոր Գելաշվիլի
Կոմպոզիտոր Ի․ Սացևիչ
Գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ալդաշին

Մրցանակներ և Փառատոներ խմբագրել

  • 2007 թվական՝ մուլտֆիլմը մասնակցել է Սուզդալի անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնի մրցանակային ծրագրին[1]։
  • 2007 թվական՝ «Ոսկե ձկնինկ» միջազգային կինոփառատոն, ժյուրիի հատուկ մրցանակ[2]։
  • 2007 թվական՝ «Անիմակոր» միջազգային կինոփառատոն Իսպանիայում, ժյուրիի երկրորդ մրցանակ[3]։
  • 2007 թվական՝ Անիմացիոն արվեստի 5-րդ միջազգային «Մուլտիվիդենիյա» փառատոն, առաջին մրցանակ[4]։
  • 2008 թվական՝ «Ոսկե արծիվ» մրցանակ` լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում` «Գոռա սամոցվետով»։ Մրցանակի դափնեկիրը դարձել է «Օդաչու» ստուդիայի ռեժիսորական խումբը՝ Ինգա Կորժնևա, Սերգեյ Մերինով, Ելենա Չերնովա («Նապաստակ–սպասավորը»), Մարինա Կարպովա («Արջային պատմություններ»), Լեոն Էստրին («Չեպոգի»)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել