Արուս, էլեկտրոնաօղակային արագացուցիչ Երևանում, իր տեսակի մեջ խոշորագույնը նախկին ԽՍՀՄ-ում։ Կառուցվել է 1960-1966 թվականներին, գործարկվել 1967 թվականին՝ Արտեմ Ալիխանյանի ղեկավարությամբ։ Անվանումը ծագել է ռուսերեն Արմյանսկի ուսկորիտել՝ «Հայկական արագացուցիչ» բառակապակցության հապավումից։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ենթակառուցվածքներից է[1]։ Լայնորեն կիրառվել են մինչև 90-ական թվականները[2]։ Վերաթողարկվել է 2005 թվականին[3]։ Ներկայումս Արուսի միջոցով որևէ գիտական հետազոտություն չի իրականացվում[4]։ 2004 թվականին հայ գիտնականները ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Վասիլի Ցականովի գլխավորությամբ[4] մշակել են երրորդ սերնդի նոր սինքրոտրոնային արագացուցիչի նախագիծ՝ Քենդլը։

«Արուս» էլեկտրոնային օղակային արագացուցիչի արտաքին տեսքը

Կառուցվածք և աշխատանքի սկզբունք խմբագրել

Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի մագնիսական համակարգը բաղկացած է 48 բլոկներից, իսկ մի բլոկը՝ երկու մասից (կիզակետող և չկիզակետող)։ Բլոկները հավասարաչափ տեղաբաշխված են շրջանագծով, որի երկարությունը մոտ 217 մետր է։ Ներարկիչը, որը 50 ՄէՎ էներգիայով գծային արագացուցիչ է, վայրկյանում 50 անգամ էլեկտրոնների փունջ է մղում օղակաձև արագացուցիչի վակուումային խցիկը։ Վերջինիս լայնական կտրվածքը գրեթե էլիպսաձև է, որի կիսաառանցքները 6 (հորիզոնական) և 2.4 (ուղղահայաց) սմ են։ Արագացնող դաշտը, որն ունի 132 ՄՀց հաճախություն, առաջանում է 24 ռեզոնատորներում։

Արագացման մեկ ցիկլի ընթացքում (մոտ 8-9 մկ վրկ) էլեկտրոնների էներգիան մեծանում է մինչև 6 միլիարդ էՎ, դրան զուգընթաց աճում է նաև մագնիսական դաշտի մեծությունը։ Աշխատանքային ցիկլի վերջում էլեկտրոնները կամ նրանց առաջացրած բարձր էներգիայի գամմա քվանտները դուրս են բերվում փորձարարական դահլիճ և օգտագործվում հետազոտական նպատակներով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երևանի ֆիզիկայի ինստիտուտն այլևս Ազգային գիտական լաբորատորիա է
  2. «Երևանի համալսարան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  3. Վերաթողարկվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը
  4. 4,0 4,1 Հայաստանում կառուցում են երրորդ սերնդի արագացուցիչ(ռուս.)

Գրականություն խմբագրել

  • Թումանյան Ա.Ռ., Մարտիրոսյան Հ.Ա., Երևանի էլեկտրոնային արագացուցիչը — «Արուս», Երևան, 1970։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 152