Արոսենի Կուզնեցովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Արոսենի
Տեսակ Արոսենի Կուզնեցովի
Լատիներեն անվանում
Sorbus Kuznetzowii Zinserl


Արոսենի Կուզնեցովի (լատին․՝ Sorbus Kuznetzowii Zinserl), վարդազգիների ընտանիքի, արոսենիների ցեղի տերևաթափ թուփ բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է՝ 3-5 մ բարձրությամբ, որը երբեմն աճում է ծառանման։ Տերևները կլորավուն են կամ կլորավուն էլիպսաձև, 5-10 սմ երկարությամբ և 4-10 սմ լայնությամբ, տափակ գագաթով, կաշվեկերպ, եզրերում թեթև բլթակավոր, սուր ատամնաեզր, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից՝ սպիտակավուն, ծածկված թաղիքանման աղվամազով։

Ծաղիկները սպիտակ են, հավաքված անկանոն հովանոցներում։ Պտուղները խոշոր են, կարմիր (հետագայում ստանում են կապտավուն երանգ)։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Ապարանի, Արագածի շրջաններում և Սևանի ավազանում։

Գեղարդի շրջակայքում, Խոսրովի անտառում, Վայքում, ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում, հատկապես հարավային, չոր լանջերում, 1600-2300 մետր բարձրությունների վրա։

Կիրառություն խմբագրել

Որպես դեկորատիվ բույս, խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել կանաչապատման և անտառապատման բնագավառում։ Էկոլոգիական խումբը՝ XI: Մշակության հավանական շրջանները՝ 1-32[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։