Արոն Խուլիո Մանուել Պիպեր Բարբերո (իսպ.՝ Arón Julio Manuel Piper Barbero, մարտի 29, 1997(1997-03-29), Բեռլին, Գերմանիա[1] ), առավել հայտնի է որպես Արոն Պիպեր, Գերմանիայում ծնված իսպանացի դերասան։ Հայտնի է դարձել Նեթֆլիքս ընկերության «Էլիտա» երիտասարդական հեռուստասերիալում մարմնավորած Անդերի դերով[2]։

Արոն Պիպեր
Ծնվել էմարտի 29, 1997(1997-03-29) (24 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

ԿյանքԽմբագրել

Պիպերը ծնվել է Գերմանիայի Բեռլին քաղաքում[1]։ Հայրը գերմանացի է, իսկ մայրը՝ իսպանուհի[1]։ Ընտանիքն Իսպանիա է տեղափոխվել է, երբ տղան 5 տարեկան էր։ Կատալոնիայում մի քանի տարի ապրելուց հետո նրանք որոշում են տեղափոխվել Աստուրիա (Ավիլես և Լաուրկա քաղաքներ)։

Պիպերն ուսումնասիրել է դերասանական վարպետություն և ռեժիսուրա[1]։ Կարողանում է խոսել 4 լեզուներով՝ իսպաներեն, կատալոներեն, գերմաներեն և անգլերեն։

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

  • Զինված մարդը (2004)
  • Մաքթուբ (2011)
  • Անբավարար առաջադիմություն (2012)
  • Երբ միայն ուտելու բան չունեմ (2012)
  • 15 տարի և մեկ օր (2013)
  • Կոտրված թագը (2016)
  • Մի րոպե (2018)
  • Ռոդրիգեսները և անդին (2019)

ՀեռուստասերիալներԽմբագրել

  • Բժշկական կենտրոն (2016-2017)
  • Էլիտա (2018-ներկա )
  • Երազելու իրավունք (2019)
  • Այն խառնաշփոթը, որ թողնում ես (2020)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Urzaiz Begoña Gómez (2020-03-18)։ «Arón Piper: “Es una locura lo que te pagan. Sigo alucinando y mi entorno también”»։ El País (իսպաներեն)։ ISSN 1134-6582։ Վերցված է 2020-03-23 
  2. «Chi è Aròn Piper, Ander in Elite: tutte le news»։ ciakgeneration.it։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-23-ին։ Վերցված է դեկտեմբերի 20, 2018