Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշակ (այլ կիրառումներ)

Արշակ, Հաշտասար, Յաշտասար, լեռ Ատրպատականում։ Հավանաբար գտնվում էր Արդաբիլ քաղաքից հյուսիս, այժմյան Արշակ կոչվող շրջանում։ Հիշատակվում է արաբական մատենագրության մեջ։ Դրա մոտ էր գտնվում Բադ քաղաքը՝ խուրամիդների առաջնորդ Բաբեկի աթոռանիստը։ Բարձրությունը 2939 մ է։ Հնում ավելի հայտնի էր Յաշտասար անունով[1]։

Արշակ
Տեսակլեռ
Երկիր Իրան
Աշխարհագրական
տեղադրություն
Իրան Իրան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 476 — 992 էջ։