Արշակ Գարմենի Մխիթարյան (մայիսի 15, 1960(1960-05-15), Նոր Հաճն, Հայաստան), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1]։

  • 1976—1981 թվականներին սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, մասնագիտությամբ պատմաբան է։
  • 1981—1986 թվականներին աշխատել է Նաիրի շրջանի Նոր Գեղիի Գ.Աղաջանյանի անվան խորհտնտեսություն-տեխնիկումում որպես լաբորանտ,ինչպես նաև հասարակական գիտական առարկաների դասախոս։
  • 1985—1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[2]։
  • 1986—1988 թվականներին աշխատել է Նոր Գեղիի խորհտնտեսություն—տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։
  • 1988—1993 թվականներին աշխատել է որպես «Ունիվերսալ-3» կոոպերատիվի փոխտնօրեն։
  • 1993—2003 թվականներին եղել է Նոր Գեղիի «Աղավնի» ՍՊԸ տնօրեն։
  • 2003—2007 թվականներին ընտրվել է որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է։
  • 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
Արշակ Մխիթարյան
Ծնվել էմայիսի 15, 1960(1960-05-15) (63 տարեկան)
ԾննդավայրՆոր Հաճն, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Ամուսնացած է, ունի երեք երեխա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արշակ Գարմենի Մխիթարյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին.
  2. «Мхитарян Аршак Гарменович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել