Արշակ Կորյան

ռուս ֆուտբոլիստ

Արշակ Ռաֆայելի Կորյան (հունիսի 17, 1995(1995-06-17)[1], Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայկական ծագմամբ ռուսաստանցի ֆուտբոլիստ, «Խիմկի» ակումբի հարձակվող։ Ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանի ազգականն է[2][3]։

Արշակ Կորյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 17, 1995(1995-06-17)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Հասակ 169 սանտիմետր
Քաշ 61 կիլոգրամ
Դիրք հարձակվող, հարձակողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Խիմկի
Համար 22
Պատանեկան կարիերա
2007-2013 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2014 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 0 (0)
2015-2017 Նիդերլանդներ Վիտեսս 3 (0)
2016-2017  Նիդերլանդներ Յոնգ Վիտես 20 (10)
2017— Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 3 (0)
2018—  Ռուսաստան Խիմկի
Ազգային հավաքական
2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 16) 2 (0)
2011 Հայաստան Հայաստան (մինչև 17) 2 (0)
2011-2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 7 (1)
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 5 (1)
2013-2014 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 9 (1)
2014-2016 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 16 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 17 հուլիսի, 2018:

Կենսագրություն խմբագրել

2015 թվականի փետրվարի 2-ին Արշակ Կորյանը կես տարով պայմանագիր է կնքել «Վիտեսի» հետ[4]։ Մերժվել են «Սպարտակի» և «Կուբանի» առաջարկները[5]։ Թիմի հիմնական կազմում Կորյանը չի ընդգրկվել և բոլոր հանդիպումներն անցկացրել է երիտասարդական կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո մեկ տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը[6]։ Սկսել է մարզվել հիմնական թիմի հետ, սակայն նրա կազմում այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։ 2016 թվականի հունիսի սկզբին ակումբի հետ մեկ տարի ժամկետով կնքել է նոր պայմանագիր[7]։ Մրցաշրջանի սկսվելուց առաջ իր ակումբակիցներ Միտչել վան Բերգենի, Հաուենի, Յունին Չժանի, Թոմաս Աուդե Կոտեի և Յուլիան Լելիվելդի հետ ընդգրկվել է ակումբի հիմնական կազմում[8]։ 2016 թվականի օգոստոսի 6-ին կատարել է իր նորամուտն Էրեդիվիզիում, «Վիլլեմ II» ակումբի դեմ խաղի 81-րդ րոպեին, փոխարինելով Միտչել վան Բերգենին[9]։

Հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան ու եիտասարդական տարբեր տարիքային խմբերի հավաքականներ։ 2011 թվականին հրավիրվել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Վիտես»
  • Արշակ Կորյանի գոլն զբաղեցրել է առաջին տեղը Fox Sports հեռուստաալիքի վարկածով[10][11]
  • Հոլանդիայի չեմպիոն (երիտասարդական առաջնություն), 2014/2015 մրցաշրջան[12][13]
  • Նիդերլանդների գավաթի դափնեկիր – 2016/17
  «Լոկոմոտիվ»
  • 2013/2014 մրցաշրջանի լավագույն ռմբարկու (երիտասարդական առաջնություն)[14]
  • 2013/2014 մրցաշրջանի օգոստոս ամսվա լավագույն խաղացող[15][16]
  • Ռուսաստանի չեմպիոն – 2017/18

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Руслан Корян: Хабаровск — не Китай, чего ныть?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  3. «Руслан Корян: Я счастлив работать под руководством Александра Григоряна (Видео)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  4. «Корян подписал с «Витессом» контракт на полгода» (ռուսերեն) — sports.ru. Վերցված է 8 августа 2016-ին.
  5. «Аршак Корян: «Отклонил предложения «Спартака» и «Кубани», потому что хотел уехать в Европу»» (ռուսերեն) — sports.ru. Վերցված է 8 августа 2016-ին.
  6. «Аршак Корян: Очень рад за родной «Локомотив»» (ռուսերեն) — Советский спорт. Վերցված է 8 августа 2016-ին.
  7. «Корян подписал контракт с «Витессом»» (ռուսերեն) — sports.ru. Վերցված է 7 августа 2016-ին.
  8. «VIJFTAL JEUGDSPELERS SLUIT AAN BIJ A-SELECTIE» (հոլանդերեն) — Официальный сайт ФК «Витесс». Վերցված է 7 августа 2016-ին.
  9. «Willem II - Vitesse» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 7 августа 2016-ին.
  10. Гол Аршака Коряна занял первое место по версии телеканала Fox Sports.
  11. «Гол Коряна признан лучшим в Голландии на прошлой неделе». 2016 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. [1]
  13. «Футбол | Аршак Корян – чемпион молодежного чемпионата Голландии». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  14. «Пять субботних историй | ФК Локомотив». www.fclm.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  15. Лучший игрок августа
  16. «Аршак Корян – игрок августа». www.fclm.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Կորյան» հոդվածին։