Արշակ Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Ռուբենի Խաչատրյան (մայիսի 25, 1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, Նախիջևանի ԻԽՍՀ վաստակավոր բժիշկ, բժշկական ծառայության փոխգնդապետ։ ԽՄԿԿ անդամ՝ 1958 թվականից։
Ծնվել է | մայիսի 25, 1924 (99 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1924 թվականի Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի թիվ 3 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտ։ 1944 թվականին, բուհն ավարտելուց հետո, զորակոչվել է բանակ։ Զինվորական ծառայությունը շարունակել է մինչև 1973 թվականը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Երրորդ Ուկրաինական ռազմաճակատի զորամասերում որպես հրաձգային գնդի կրտսեր բժիշկ, վիրավորներին օգնություն է ցույց տվել Հարավսլավիայի ու Հունգարիայի ազատագրման և Ավստրիայի գրավման համար մղած մարտերում։ Երկու անգամ վիրավորվել է, սակայն շարունակել է աշխատանքը։ Պատերազմից հետո շարունակել է զինվորական ծառայությունը, մասնագիտական խորացում է ձեռք բերել մի քանի անգամ և որակավորվել ուրոլոգիայի, մաշկաբանության, թերապիայի ոլորտում։ 1973 թվականին զորացրվել է բանակից և նշանակվել Երևանի թիվ 10 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ։
Արժանացել է կառավարական 20 պարգևի, «ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկի» կրծքանշանի և Նախիջևանի ԻԽՍՀ վաստակավոր բժշկի կոչման[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 98։