Արշակ Բադալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Գրիգորի Բադալյան (1912, Ներքին Կարմիր աղբյուր - 1983), հայ մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Արշակ Բադալյան | |
---|---|
Ծնվել է | 1912 |
Ծննդավայր | Ներքին Կարմիր աղբյուր |
Մահացել է | 1983 |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ծնվել է Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ 1929 թվականին ավարտել է շրջկենտրոնի յոթամյա դպրոցը, իսկ 1934 թվականին՝ Երևանի մանկավարժական տեխնիկումը և անցել ուսուցչական աշխատանքի։ 1942 թվականի մարտին զորակոչվել է բանակ և ընդունվել Թբիլիսիի երկրորդ հետևակային դպրոցը։ Վեց ամիս սովորելուց հետո դպրոցի սովորողների ամբողջ կազմի հետ միասին տեղափոխվում է Հյուսիսային Կովկասի ճակատը, մասնակցում ճակատամարտերին, որտեղ և հոկտեմբերին վիրավորվում և տեղափոխվում է Կրասնոդարի էվակուացիոն № 5 հոսպիտալ։ Երեք ամսից բուժվելուց հետո ընդգրկում է № 120 պահեստային գնդում, որտեղ էլ ծառայում է մինչև պատերազմի ավարտը։
1941 թվականին ավարտել է հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսը։ 1945 թվականին զորացրվել և անցել է ուսուցչական աշխատանքի Բերդի № 1 միջնակարգ դպրոցում։
Պարգևատրվել է մի շարք մեդալներով ու պատվոգրերով։
Արշակ Բադալյանը շրջանի ինքնագործունեության խմբի ակտիվ մասնակիցն էր ու կազմակերպիչն էր։ Երկար տարիներ հանդես է եկել թատերական խմբում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985։