Արշակունի (Էրզրումի գավառ)
գյուղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշակունի (այլ կիրառումներ)
Արշակունի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 12-13 կմ արևմուտք։
Գյուղ | |
---|---|
Արշակունի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Արշանի, Արշավան, Արշենի, Արշընի, Արշնի, Արշունա, Արշունի, Արջունի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | արշունեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրելԳյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Հայերը բռնի կերպով տեղահանվել են։
Բնակչություն
խմբագրել1800 թվականին ուներ 242 բնակիչ, որից 227-ը` հայեր։ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 100 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱրշակունին ուներ Ս. Մինաս անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր դպրոց[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 477
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 109)։ |