Արշալույս Աղայան

իրանահայ նկարիչ

Արշալույս Աղայան (նոյեմբերի 15, 1945(1945-11-15), Իրան), իրանահայ նկարիչ։

Արշալույս Աղայան
Ծնվել էնոյեմբերի 15, 1945(1945-11-15) (75 տարեկան)
ԾննդավայրԻրան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1978)
Մասնագիտություննկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Արշալույս Աղայանը ծնվել է 1945 թվականին Իրանի Ալիգուդարզ նահանգի Ֆարջաբադ գյուղում։ Սովորել է Թեհրանի «Արարատ» հայկական դպրոցում, 1970 թվականին ավարտել է Քյամալոլմոլք արվեստի ուսումնարանը։ Այնուհետև նկարչություն է դասավանդել Թեհրանի մի քանի դպրոցներում։ 1973 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան։ 1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը[1]։

Հայաստանում համագործակցում է Հայաստանի նկարիչների միության հետ։ Աղայանի գործերի հիմնական թեմաներն են պատմական կարևոր իրադարձությունները, հայ ժողովրդի բարքերը, ավանդույթները, կենցաղը[1]։

ՑուցահանդեսներԽմբագրել

Աղայանի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Թեհրանի «Աբովյան» հայկական միությունում, որի հիմնադիրներից է եղել նաև Աղայանը։ 1968-1972 թվականներին Իրանում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, Թեհրանում բացել իր անհատական ցուցահանդեսը։ 1980 թվականին իր անհատական գործերը ներկայացրել է Հայաստանի ժուռնալիստների տանը։
1992 թվականին Լոս Անջելեսում, Իրանահայ միության նախաձեռնությամբ, կազմակերվել է Աղայանի գործերի ցուցահանդես-վաճառք[1]։

ԳրականությունԽմբագրել

  • Արմինե (Արմինե Մելիք-Իսրայելյան), Գեղանկարիչ Արշալույս Աղայան. 400-ամյա վկան, Երևան ։ Ասողիկ, 2008, 978-9939-50-061-4[2][3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
  2. Արմինե (2008)։ Գեղանկարիչ Արշալույս Աղայան. 400-ամյա վկան։ Երևան: Ասողիկ։ ISBN 9789939500614 
  3. «Լույս է տեսել «Գեղանկարիչ Արշալույս Աղայան. 400-ամյա վկանե աշխատությունը»։ Արմենպրես։ Վերցված է 2018-01-04