Արյունոտ օրենսդրություն

«Արյունոտ օրենսդրություն», օրենսդրական ակտեր Անգլիայում 15-րդ դարի վերջերին, որ ուղղված էին իրենց բնակավայրերից վտարված և թափառաշրջիկ ու մուրացկան ճորտ գյուղացիների դեմ։ Առաջին ակտը ընդունվել է 1495 թվականին, ըստ որի, տեղական իշխանությունները պարտավոր էին գտնել և դատական պատասխանատվության ենթարկել թափառաշրջիկներին ու մուրացկաններին։

Արյունոտ օրենսդրության առավել դաժան ակտեր ընդունվել են Հենրիխ VIII-ի և Էլիզաբեթ Թյուդորի օրոք, նախատեսվում էր ձերբակալվածներին մտրակահարել մինչև մարմնից արյուն հոսելը, երկրորդ անգամ ձերբակալվելիս՝ ենթարկել մահապատժի։ Ֆ․ Էնգելսը նշել է, որ այղ օրենքներից արյան հոտ էր գալիս։ Այստեղից էլ առաջացել է «Արյունոտ օրենսդրություն» անվանումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 104