Արյունաբանությունը և փոխներարկաբանությունը Հայաստանում

Արյունաբանությունը և փոխներարկաբանությունը Հայաստանում, Արյունաբանության և փոխներարկաբանության զարգացումը Հայաստանում պայմանավորված է 1932 թվականին Ռուբեն Յոլյանի նախաձեռնությամբ Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի հայկական մասնաճյուղի(1939-1944 թվականներին՝ Արյան փոխներարկման Հայաստանի հանրապետական կայան) կազմակերպմամբ, որի հիման վրա 1947 թվականին ստեղծվել է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական կենտրոնի (մինչև 1955 թվականը ղեկավար՝ Ռուբեն Յոլյան, 1993 թվականից՝ Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանության հանրապետական կենտրոն)։

Վերջինս արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտի գիտական, ուսումնական, գիտամեթոդական և համակարգող բուժհաստատություն է հանրապետությունում, որտեղ կազմակերպվում են արյունաբան, բոլոր հիվանդությունների և խանգարումների լիարժեք հետազոտություններ, հիվանդների բուժում և շարունակական հսկողություն (ներկայումս հսկողության տակ է մոտ 3 հազար հիվանդ)

2004 թվականին ստեղծվել է արյունաբանությանև փոխներարկաբանության ամբիոնը (ղեկ.՝ Ս. Դաղբաշյան, 2007 թվականից՝ Ա. Զաքարյան), որտեղ կատարվում են նաև գիտամեթոդական, ուսումնամեթոդական և կլինիկ, աշխատանքներ՝ Արյունաբանական կենտրոնի հետ համատեղ։

Արյունաբանական կենտրոնում կատարվում են նաև դոնորների, արյան հավաքանու պահեստավորման, արյան բարձրորակ պատրաստուկների և բաղադրամասերի պատրաստման, արյան անվտանգության ապահովման աշխատանքներ։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ հավաքագրվել և հետազոտվել է արյան ավելի քան 2500 միավոր։

Արյան վարակային անվտանգության ապահովման նպատակով ներդրվել են՝ 1988 թվականին՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, 1989 թվականին՝ HbsAg-ի (լյարդաբորբ B), 1996 թվականին՝ HCV-ի (լյարդաբորբ C), 2006 թվականին՝ HbcorAg-ի իմունոֆերմենտային հետազոտման եղանակները, 1990-1991 թվականներ֊ին՝ արյան անընդմեջ բուժային և դոնորային պլազմաֆերեգներ։ 1993 թվականից արյունը պահեստավորվում է միայն «Հեմակոն» տեսակի պլաստիկ պարկերում, որը բացառում է արյան աղտոտվելու հնարավորությունը։

2006 թվականին ստեղծվել է փոխներարկաբանության համաշխարհային չափորոշիչներին համապատասխանող Արյան բանկ (Ս. Դաղբաշյան), ձեռք են բերվել արդիական լաբորատոր սարքավորումներ(Axim և Selldin վերլուծիչներ, Hemonetic պլագմաֆերեգի սարք, Labtop խառնիչ), որոնց շնորհիվ հնարավորություն է ստեղծվել բարձրացնելու դոնորների արյան վարակային անվտանգության աստիճանը, որակը և հիվանդների հետազոտման մակարդակը։ Մշակվել են փոխներարկումային բուժօգնության կազմակերպման չափորոշիչներ, պատրաստվել է «Մարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկման մասին» օրենքի նախագիծը։

1992 թվականին ներդրվել է երեխաների սուր լեյկոզների բուժման BFM (Գերմանիա) նոր ծրագիրը, որի շնորհիվ բուժման արդյունավետությունը սուր լիմֆոբլաստային լեյկոզի ժամանակ հասել է 70-75 %-ի և մոտեցել է Եվրոպական մակարդակին։

Ստեղծվել է Գեորգի Անջելյան (1930-2012 թվականներ) Հեմոֆիլիայի կենտրոնը, որը համագործակցում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության առաջատար մասնագետների հետ։ Ներգրվել է հեմոֆիլային հոդախտերի բուժման նոր եղանակ՝ քիմիական սինեվեկտոմիան ռիֆամպիցինի միջոցով (Հ. Խաչատրյան)։ Պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետագոտության ներդրման, CobeSpectra ցիտաֆերեգի և ապավիրուսակտիվացման սարքերի (բջջաֆլյոտրաչափ), կրիոբանկի, սառնարանների ու սառցարանների ձեռքբերման շնորհիվ կատարվում են ցողունային բջիջների հավաքագրման, իմունաբանական տիպավորման և նրանց պատվաստման, նաև հյուսվածքային տիպավորման աշխատանքներ։

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ուսումնասիրվել են հայերի արյան էրիթրոցիտային, լեյկոցիտային և շիճուկային համակարգերի ավելի քան 67 հակածին, դրանց հանդիպման հաճախությունը բնականոն և տարբեր հիվանդությունների ժամանակ (Վ. Ներսիսյան, Ն. Մուսայելյան, Հ. Մարտիրոսյան, Ա. Ձաքարյան, Մ. Նազարեթյան, Վ. Դարբինյան և ուրիշներ)։

Ներկայումս Արյունաբանության կենտրոնում Ս. Դաղբաշյանի ղեկավարությամբ աշխատանքներ են կատարվում Հայաստանի Հանրապետությունում արյան հիվանդությունների տարածվածության, կանխորոշման, ախտորոշման, բուժման եղանակների, անվտանգ փոխներարկումային բուժօգնության հիմնահարցերի մշակման ուղղությամբ։ Համալիր հետազոտություններ են իրականացվել արյան հիվանդությունների (այդ թվում՝ հեմոբլաստոգների) ախտածնայիև մեխանիզմների բացահայտման և բուժման առավել արդյունավետ եղանակների մշակման, քրոնիկ, միելոլեյկոզի գենետիկ, ախտորոշման հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Կատարվել են նաև իմունաարյունաբանական հետազոտություններ, նոր սինթեզված ու բնական ծագման կենսաբանական ակտիվ նյութերի սկրինինգ, նախակլինիկական փորձարկում և նրանց ազդեցության ուսումնասիրություններ։

Ուսումնասիրվել են հեմոֆիլիա A-ի ժամանակ արյունահոսության դադարեցման (հեմոստազ) և թրոմբոցիտային թաղանթների լիպիդային ու սպիտակուցային բաղադրիչների փոխադարձ կապը (Վ. Սարգսյան), արյան համակարգի ուռուցքային հիվանդությունների (հեմոբլաստոգներ) համաճարակաբանության, նոր բուժական, ինտենսիվ, բարձր դեղաչափերով բազմաքիմիաբուժության ծրագրերի ներդրման և իրականացման հարցեր, իմունաարյունաբանության անհամատեղելիությունների իզոշճաբանական պատճառները, մշակվել են դրանց կանխարգելման ուղիներ (Ն. Մուսայելյան), ապացուցվել է, որ ապլաստիկ սակավարյունության ժամանակ ցիկլոսպորին A դեղամիջոցով բուժման արդյունավետությունը (մոտ 75 %) 25 %-ով ավելի է, քան մինչ ցիկլոսպորինային բուժումը (Ա. Ձաքարյան, Ն. Մելքիկյան), միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների (օր.՝ քրոնիկական միելոլեյկոգ) ժամանակ իմատինիբ (գլիվեկ) դեղամիջոցի արդյունավետությունը հիվանդության բջջագենետիկական երկարաժամկետ ռեմիսիայի ձեռքբերման, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների (օր.՝ լիմֆոմա) մոնոկլոնալ հակամարմիններով (ռիտուկսիմաբ) բուժման արդյունավետության բարձրացման հարցեր։ Արյունաբան, կենտրոնի կենսաքիմիայի հիմնախնդիրների լաբորատորիայի փորձարար, և կլինիկ, համալիր հետազոտությունների արդյունքում ներդրման փուլում են ուռուցքաարյունաբանական հիվանդությունների ախտորոշման մի շարք մարկերներ՝ պարապրոտեիններ, մոնոկլոնար իմունոգլոբուլին, թ 2 միկրոգլոբուլին, շիճուկային դեզօքսիթիմիդինկինազ, 4-գլուտաթիոն-Տ-տրանսֆերազի P1-1 իզոֆերմենտ, M-գրադիենտ, լիզոցիմ և այլն (Պ. Ղազարյան և ուրիշներ) 2005 թվականից լույս է տեսնում «Արյուն» գիտագործնական ամսագիրը։

Անահիտ Ձաքարյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։