Գեորգի Անջելյան

հայ բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Գեորգի Հովհաննեսի Անջելյան (հունիսի 8, 1930(1930-06-08)[1], Ախալցխա - 2012), հայ բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1964), պրոֆեսոր (1999): Բժշկական ծառայության գնդապետ (1999)։

Գեորգի Անջելյան
Ծնվել էհունիսի 8, 1930(1930-06-08)[1]
ԾննդավայրԱխալցխա
Մահացել է2012
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1955)
Մասնագիտությունբժիշկ, անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1964)
ԱշխատավայրՍրտաբանության ինստիտուտ և Հայաստանի պաշտպանության նախարարություն

Բորիս Անջելյանի և Վլադիմիր Անջելյանի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Անջելյանը ծնվել է 1930 թվականի հունիսի 8-ին, Ախալցխա քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1965-1975 թվականներին եղել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի աշխատակից, 1974-1995 թվականներին՝ Հայաստանի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատլոգիայի գիտական ընկերության նախագահ։ 1975-1996 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ, 1975 թվականից՝ ՀՀ առղջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, 1999 թվականից՝ ՀՀ ՊՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ[2]։

Անջելյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում կազմակերպվել են վերակենդանացման ծառայություններ, հանրապետական գերճնշումային թթվածնավորման, արտածին թունավորումների բուժման կենտրոններ։ ՀՀ-ում առաջինն է իրականացրել արյունակլանման, հեղուկակլանման, պլազմոֆերոզով և անդրամանուշակագույն ճառագայթմամբ բուժման եղանակները։ Հեղինակ է անեսթեզոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ուսումնական ձեռնարկների[3]։

Անջելյանը մահացել է 2012 թվականին։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)
  • Բնության և հասարակության մասին միջազգային ԳԱ անդամ և փոխնախագահ (1999)

Պարգևներ խմբագրել

  • Ի. Պ. Պավլովի անվան արծաթե մեդալ (1999)
  • Ա. Էյնշտեյնի արծաթե պատվոնշան (1999)
  • ԵՊԲՀ ոսկե մեդալ (2001)
  • Խռլիխի անվան մեդալ (2002)

Երկեր խմբագրել

  • Անհետաձգելի օգնությունը և սուր թունավորումների թերապիան։ Երևան, 1982։
  • Էկզոգեն թունավորումներ, 1985, տիտղթ. (Գ. Հ. Անջելով)։
  • Workcat. AM-YeHGA: Էկզոգեն թունավորումներ։ Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա։ (Ուս. ձեռնարկ) / Անջելով Գ. Հ., 1985 տիտղթ. (Գ. Հ. Անջելով)։
  • Էկզոգեն թունավորումների ինտենսիվ թերապիան և վերակենդանացումը։ Երևան, 1986։
  • Սուր թունավորումների թերապիան, Երևան։ 1988։
  • 55 острых отравлений, 2002, т.л. (Г. О. Анджелов).

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=326
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.