Արմինիըն Չըրչ

պարբերական

«Արմինիըն չըրչ» («The Armenian Church» – «Հայաստանյայց եկեղեցի»), կրոնաբարոյախոսական, բարեսիրական եռամսյա հանդես։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի պաշտոնական հանդես։

Արմինիըն Չըրչ
անգլ.՝ The Armenian Church
Տեսակպարբերական
Լեզուանգլերեն և հայերեն
Հիմնադրվել է1958
ՀրատարակիչԽաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1958 թվականից Նյու Յորքում՝ անգլերեն, հայերեն։ Գլխավոր խմբագիր՝ Խաժակ արք. Պարսամյան, հայկական բաժնի խմբագիր՝ Գրիգոր Մաքսուդյան, անգլերենինը՝ Արփի Նագաշյան Մըք Քուին։

Լուսաբանում է թեմի հոգևոր կյանքը, արծարծում է քրիստոնեական դաստիարակության խնդիրներ, ծանոթացնում է Հայ եկեղեցու տոներին։ Անդրադարձել է Հայաստանում, Արցախում, Սփյուռքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։