Արմինե Մինասյան

հայ բժիշկ-նեֆրոլոգ, պուլմոնոլոգ

Արմինե Միքայելի Մինասյան (հունվարի 1, 1953(1953-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-նեֆրոլոգ, պուլմոնոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի վարիչ[1][2]։

Արմինե Մինասյան
Ծնվել էհունվարի 1, 1953 (71 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-նեֆրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Արմինե Մինասյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 1-ին Երևանում։ 1959-1969 թվականներին սովորել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1969 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ, որն ավարտել է 1975 թվականին։ 1975-1976 թվականներին անցել է ինտերնատուրա։

1976-2011 թթ. աշխատել է ներքին հիվանդությունների ամբիոնում որպես ասիստենտ, դոցենտ

1983 թ. թեկնածուական թեզի պաշտպանություն և հաստատում[3],

2005 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում բժշկագիտություն մասնագիտությամբ,

2015 թ. ստացել է դոկտորի գիտական աստիճան բժշկագիտություն մասնագիտությամբ,

2016 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում բժշկագիտություն մասնագիտությամբ,

2011թ.-ից մինչ օրս Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր խորհրդատու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ » ԲԿ-ում։

Գիտական գործունեություն խմբագրել

1983 թ. թեկնածուական թեզի պաշտպանություն

1976 թ. մինչ օրս մասնակցություն բազմաթիվ բժշկական համաժողովների, կոնգրեսների Հայաստանում և արտերկրում (ESC, UEG )

1996 թ. USA, N. Y., Albany - պետական բժշկական կենտրոն

Որակավորում սրտաբանության եւ գաստրոէնտերելոգիայի ոլորտում

1975 թ.-ից մինչ օրս 9 ձեռնարկ (7` անգլերենով), 80 գիտական հոդված

2010 թ. AAF/OMI Program: Internal Medicine seminar

2014 թ. OMI Observership in Cardiology

Մրցանակներ խմբագրել

  • ԵՊԲՀ-ի ոսկե մեդալ, 2010
  • Թերապևտների եվրոպական ասոցիացիայի դիպլոմ, 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թերապիայի թիվ 3 ամբիոն
  2. Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի վարիչ, Արմինե Մինասյան
  3. «Արմինե Մինասյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)