Արմինե Գրիգորյան (երգչուհի)

հայ երգչուհի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմինե Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմինե Գրիգորյան (հունիսի 5, 1968(1968-06-05), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, դերասանուհի։

Արմինե Գրիգորյան
Ծնվել էհունիսի 5, 1968(1968-06-05) (55 տարեկան)
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն և Դար 21
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1987)

Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի քույրն է։

Կենսագրություն խմբագրել

1985 թվականին ավարտել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1985-1987 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ Որպես մեներգչուհի և դերասանուհի աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, «Մետրո», «Ոզնիներ» թատրոններում։ 1995 թվականից երգում է որպես անհատ երգչուհի։ 2006-2008 թվականներին «Դար 21» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Իմ արև» հաղորդաշարը։ Արմինե Գրիգորյանի երգերի մեծ մասը հումորային ժանրին են պատկանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արմինե Գրիգորյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ խմբագրել