Արմինե Գրիգորյան (երգչուհի)
հայ երգչուհի
(Վերահղված է Արմինե Գրիգորյանից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմինե Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմինե Գրիգորյան (հունիսի 5, 1968, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, դերասանուհի։
Արմինե Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1968 (56 տարեկան) Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն և Դար 21 |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1987) |
Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի քույրն է։
Կենսագրություն
խմբագրել1985 թվականին ավարտել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1985-1987 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ Որպես մեներգչուհի և դերասանուհի աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, «Մետրո», «Ոզնիներ» թատրոններում։ 1995 թվականից երգում է որպես անհատ երգչուհի։ 2006-2008 թվականներին «Դար 21» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Իմ արև» հաղորդաշարը։ Արմինե Գրիգորյանի երգերի մեծ մասը հումորային ժանրին են պատկանում[1]։